Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո»-«ոչ»-ն արդեն գժվեցրել է ժողովրդին»

Հոկտեմբեր 30,2015 13:30

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգված է

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մտահոգ է, ասում է՝ այսօր շատ բարդ իրավիճակ է. «Այո»-«ոչ»-ն արդեն գժվեցրել է ժողովրդին, մարդիկ խառնվել են իրար: Ես պարզապես կուզենայի իմանալ, թե ինչն եք փոխում՝ կառապանի՞ն, թե՞ կառքը… Հավանաբար կառքը պետք է փոխվի, կառքն է խախուտ ու ջարդուխուրդ եղած: Եվ ո՞ւր է գնալու, ճանապարհային քարտեզն էլ չկա, այսինքն՝ քաղաքակրթությո՞ւն, թե՞ տգիտություն: Անձամբ ես կուզենայի, որ առաջին հերթին կառքը վերանորոգվեր, իսկ կառքը վերանորոգելու համար շատ բան է պետք պետականության մեջ փոխել»:
Քանդակագործի ձեւակերպմամբ՝ ընդդիմությունը պետք է բոլոր հարցերում մեկ քայլ առաջ լինի իշխանությունից, սակայն նա այլ պատկեր է տեսնում. «Ես ո՞նց հավատամ այդ ընդդիմությանը, ինքը ինչ է փոխելու… Նրանք, որոնք ամիսներ առաջ ուզում էին օր առաջ իշխանափոխություն լիներ, ընդդիմություն էին խաղում, այսօր «այո» են ասում: Այսինքն՝ նրանց կռիվը պետականության կայացման համար չէր, բոլորի ցանկությունն այդ աթոռ վերցնելն է: Կամ խոսում են՝ պառլամենտակա՞ն, թե՞ նախագահական կառավարման ձեւ: Եթե այսօրվա պառլամենտի նման պիտի լինի, շատ տխուր փաստ կունենանք: Մինչեւ հիմա երկու բան կա, որ ինձ գոհացրել է՝ մեկը Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալը, մյուսը ակտիվ երիտասարդությունը, որ փողոց էր փակել: Ցավոք, հետո այնտեղ թափանցեցին անհասկանալի մարդիկ, որոնք, ասում են, անգլիաներում տուն ունեն»:

Ֆերդինանտ Առաքելյանը նշում է, որ հայոց պետականության հարթակում հայտնվել է Ռոբեսպիեր, բայց թե ո՞վ է այդ Ռոբեսպիերը, անհասկանալի է: Իր համար կարեւորը արտագաղթը կանխելն է. «Դատարկվում է երկիրը, եւ դա կանխելու համար պետք է բոլորս միահամուռ լինենք: Օրինակ, երբ պատերազմն ավարտվեց, Գերմանիայում ծանր վիճակ ստեղծվեց, բոլորը մտածում էին՝ ո՞վ է լինելու կանցլերը, ո՞ր կուսակցությունից, չէ՞ որ բոլոր կուսակցությունները վարկաբեկվել էին: Ստիպված գտան ոսկե միջինը, գտան այն մարդուն, որը բոլոր կուսակցությունների հետ հավասար աշխատեց եւ կայացրեց պետականության հիմքը, դա Ադենաուերն էր: Մեզ մոտ հենց դա է պակասում… Շատ կուզենայի, որ բոլոր կուսակցություններն ու քաղաքական ուժերը հաշտություն գտնեին միմյանց հետ՝ հանուն ժողովրդի, հաշտությունը ամենամեծ հաղթանակն է: Ինձ համար շատ դժվար է հասկանալ, թե ինչու են տարբեր դիրքերում կանգնած՝ հանուն պետականությա՞ն, թե՞ հանուն աթոռի»: Քանդակագործն ամեն անկատարության մեջ տեսնում է նաեւ մտավորականության դերակատարության բացակայությունը. «Մեր մտավորականությունը պասիվ է, ոմանք քծնում են, ոմանք աթոռ չունեն, բայց ուրիշ բաների են ձգտում, ոմանք էլ վախկոտ են: Մի քանիսն են, որ կարողանում են խոսել, նրանք էլ շատ քիչ են: Մինչդեռ մտավորականությունը միակ խավը պետք է լիներ, որ բացի ազգային, պետական շահից, այլ շահ չպետք է ունենար, թե չէ կուսակցականներն ունեն զուտ կուսակցական շահ: Արվեստագետները խեղճացած ու անտարբեր են: Կոչում ստացողները չգիտեն, թե ինչ են ստացել եւ ինչի են ծառայելու իրենց կոչումները: Մի խոսքով, սպանիչ անորոշություն է բոլոր ոլորտներում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031