Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերկեւիլը՝ աշնան ամենաօգտակար մրգերից

Հոկտեմբեր 30,2015 12:00

Սերկեւիլն աշնանը հասունացող միրգ է, որը հայտնի է իր օգտակարությամբ եւ համային յուրօրինակ հատկանիշներով: Բուժական նպատակով օգտագործվում են պտուղները, սերմերը եւ տերեւները: Սերկեւիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ: Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթեւացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար:
Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար: Հասուն պտուղներն օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար: Ջրային լուծույթը՝ որպես աչքի կաթիլ, լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց մազաթափության համար:
Պտուղները պարունակում են պղինձ, երկաթ, կալիում եւ մագնեզիում, վիտամիններից՝ B6, A, C:

Վերցնել հավասար քանակությամբ սերկեւիլի տերեւները եւ սերմերը՝ 1 ճաշի գդալ լցնել 200 գրամ եռացրած ջրի մեջ եւ 5 րոպե եփել ցածր կրակի վրա: Այնուհետեւ սառեցնել, ըստ ճաշակի ավելացնել մեղր եւ ընդունել 1 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ: Այս միջոցը շատ լավ օգնում է հազի, բրոնխիտի, լարինգիտի, ինչպես նաեւ երիկամային հիվանդությունների համար:

Իմունիտետի բարձրացման, ինչպես նաեւ սրտամկանի ամրության համար շատ օգտակար է սերկեւիլի պտղի ու դդմի հավասարաչափ քանակության խյուսը, որին անհրաժեշտ է ավելացնել մանրացրած ընկույզ, կտրատած ծիրանի չիր:

Հասուն պտուղները պարունակում են մինչեւ 10,85 տոկոս շաքար, այդ թվում՝ մինչեւ 6,27 տոկոս ֆրուկտոզ, պրոտոպեկտին՝ 4,7 տոկոս, եթերային յուղեր եւ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու: Պտուղների կեղեւում հայտնաբերվել են էթիլենային եւ պերարգոնային եթերներ, որոնք պտուղներին տալիս են յուրահատուկ հոտ: Սերկեւիլի սերմերը պարունակում են մինչեւ 20 տոկոս լորձ, 0,53 տոկոս գլիկոզիդամին, օսլա, դաբաղանյութեր, էմուլսին ֆերմետներ, 8,15 տոկոս ճարպային յուղ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
29.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031