Ստամոքսախոցի, 12-մատնյա աղիքի, ստամոքսաբորբի եւ բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կարտոֆիլի թարմ հյութ: Ընդունել 3 քառորդ բաժակ, քաղցած վիճակում եւ ընդունելուց հետո անմիջապես պառկել կես ժամ: Բուժումը շարունակել 10 օր, որից հետո նույնքան ընդմիջում տալ ու նորից շարունակել:
Հաստ աղիքի բորբոքման դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դեղամիջոցը. 1 բաժակ ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ տերեփուկ. կեղատնային եղեսպակ, երիցուկ եւ եռացնելուց հետո սառեցնել ու քամել: Ընդունել օրը 5 անգամ` մեկ ճաշի գդալ: Այս դեղամիջոցը կարելի է օգտագործել ոչ միայն հաստ աղիքի բորբոքման դեպքում, այլեւ աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.10..2015