Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորում հայտնաբերվել է 76-ամյա կնոջ դի՝ գանգուղեղային վնասվածքով. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով

Հոկտեմբեր 29,2015 20:30

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի  սահմաններում, ահազանգ է ստացվել, որ  Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ՝ գլխի հատվածում հայտնաբերվել է բաց, բութ, գանգուղեղային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել  է գյուղատնտեսական օգտագործման բահ, որի վրա առկա են եղել  արնանման հետքեր։

Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը։ Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ, որոնք ստուգելու, կատարված սպանության շարժառիթները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ, կոնկրետ հանգամանքները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են տարբեր անձինք։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031