Արդեն տեղեկացրել ենք, որ տարածաշրջան կատարած այցելության արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում անդրադառնալով իրենց՝ շփման գիծն անցնելուց հետո հնչած կրակոցներին, ասել են.
«Կողմերն իրենց վրա պարտավորություն են վերցրել ապահովել մոնիտորինգային խմբի անվտանգությունը: Այս միջադեպը ցույց է տալիս խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը խոչընդոտելու ցանկություն եւ ապացուցում ԵԱՀԿ կողմից հրադադարի խախտումների հետաքննման անհրաժեշտությունը»:
Այս հայտարարությանը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը. «Միջնորդների կողմից զինադադարի խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ