ՖԻՖԱ-ի ընտրական կոմիտեն կազմակերպության նախագահի պաշտոնի յոթ թեկնածու է գրանցել: Նրանք են. ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը ներկայումս 90 օրով հեռացված է ֆուտբոլային ցանկացած գործունեությունից, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն՝ Նելսոն Մանդելայի զինակիցը, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան եւ Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Մուսա Բիլիտին:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում կայանալիք համաժողովում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի