Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը մինչեւ տարվա վերջ համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման եւ մի շարք այլ հարցերի շուրջ հանդիպել: Այս տեղեկությունը հաղորդել է «Apa»:
Տարածաշրջան կատարած այցելության արդյունքներին նվիրված հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ. «Մենք նախագահների ուշադրություն ենք ներկայացրել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության վտանգները: Ծանր տեխնիկայի, ինչպես նաեւ ականանետերի եւ հրթիռների օգտագործումն անընդունելի է եւ լուջ վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար»:
Նրանք ցավ են հայտնել խաղաղ բնակիչների զոհվելու առնչությամբ եւ ասել են, որ ակնկալում են այդպիսի լարվածության աճը կանխող քայլեր. «Հանդիպումների ընթացքում մենք իրավիճակի կարգավորման եւ բանակցությունների ավելի կառուցողական մթնոլորտ ձեւավորելու վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել»:
Հայտարարությունում համանախագահները նշում են, որ Բաքվում նաեւ հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: «Մենք կարեւորում ենք այս հակամարտությունից տուժած կողմերի երկխոսությունը եւ աջակցում ենք այն ծրագրերին, որոնք հայերին եւ ադրբեջանցիներին կհաշտեցնեն: Երեւանում մենք հանդիպել ենք նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ քննարկել ենք անհետ կորած մարկանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին հարցեր»:
Կարդացեք նաև
Համանախագահները ընդգծել են, որ շփման գիծը հատելուց անմիջապես հետո կրակոցներ են հնչել, որոնց արդյունքում ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի աշխատակիցները ստիպված են եղել ապաստան գտնել. «Կողմերն իրենց վրա պարտավորություն են վերցրել ապահովել մոնիտորինգային խմբի անվտանգությունը: Այս միջադեպը ցույց է տալիս խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը խոչընդոտելու ցանկություն եւ ապացուցում ԵԱՀԿ կողմից հրադադարի խախտումների հետաքննման անհրաժեշտությունը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ