Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով տրամադրվում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ

Հոկտեմբեր 29,2015 18:40

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան  անհատական ծածկագրեր պարունակող թվով 265 ծրարներ:

Նիստի ընթացքում, հանձնաժողովի որոշմամբ, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները վերապահվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համար ձևավորվող տեղամասային հանձնաժողովներին:

Հերթական նիստում ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, խմբակցություններին հանրաքվեի քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.

2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.

3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.

2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրական երկու անգամ`          2-ական րոպե անվճար, 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչև 4-ական րոպե վճարովի.

3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար, դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով։

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում Ազգային ժողովի խմբակցությանը դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցությանը կողմից օգտագործվել չի կարող:

Նիստում քննարկվել են նաև Հայ ազգային կոնգրես  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:

Հայ ազգային կոնգրես  խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի քննությամբ` ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է դիմումը բավարարել, պայմանավորված տեղամասային հանձնաժողովներում ներկայացվածությունը հնարավորինս լիարժեք ապահովելու և, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ, իրավասու սուբյեկտների կողմից հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասությունն իրացնելու առավելագույն հնարավորություն ապահովելու նպատակներով: Արդյունքում, 2012 թվականին 3 տարի ժամկետով տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների ուժի մեջ գտնվելու ժամկետը երկարաձգել է, և դրանք համարվել են վավեր մինչև հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման ժամկետի ավարտը:

«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031