ԱԺ-ում մի քանի օր շարունակ քննարկված ՀՀԿ պատգամավորների՝ նույնականացման քարտով քվեարկել թույլ տալու նախագիծը քիչ առաջ դրվեց քվեարկության եւ ընդունվեց՝ 81 կողմ, 16 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկության դրվեց նաեւ կառավարության կողմից ներկայացված «Ակցիզային հարկի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Այն նույնպես ընդունվեց՝ 86 կողմ, 25 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ