Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ընդունեց Լեւոն Զուրաբյանի դիմումը, մերժեց Տիգրան Ուրիխանյանինը

Հոկտեմբեր 29,2015 17:53

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստն էր հրավիրել:

Օրակարգում ընդգրկված էր մասնավորապես «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Ուրիխանյանի եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումների քննարկման հարցը:

Վերջինս իր դիմումում նշել էր. «2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արտահերթ ընտրական գործընթաց է, եւ նախատեսված չի եղել նախօրոք եւ, քանի որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունքի համար 2015-ին նախատեսված արտոնագրման դասընթացները տեղի են ունեցել հանրաքվեն նշանակելուց առաջ` օգոստոսին, արձակուրդային ժամանակահատվածում, ինչը հնարավորություն չի տվել շատերին, որոնց արտոնագրի ժամկետը լրացել կամ լրանում է 2015-ին, մասնակցել այդ դասընթացներին, իսկ այլ դասընթացներ նախատեսված չեն մինչև հանրաքվեի անցկացումը: Նկատի ունենալով նաեւ Հանրաքվեի գործընթացի վերահսկելիության և թափանցիկության ապահովման կարևորությունը՝ առաջարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, երկարացնել 2015-ին լրացած արտոնագրերի ժամկետները և դրանք թողնել ուժի մեջ` ներառյալ հանրաքվեի անցկացումը»:

Տիգրան Ուրիխանյանն էլ դիմել էր, որ իր ղեկավարած հ/կ-ն հավատարմագրվեր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

ԿԸՀ-ն ընդունեց Լեւոն Զուրաբյանի դիմումը՝ համարելով, որ չնայած արտոնագրերի ժամկետները երկարացնելու դիմումը ՀԱԿ-ինն է, բայց որոշման ընդունումը տարածվում է բոլոր խմբակցություններից ներկայացված քաղաքացիների վրա:

ԿԸՀ-ն մերժեց Տիգրան Ուրիխանյանի դիմումը՝ պատճառաբանելով, որ դիտորդական առաքելություն պետք է իրականացնեն միայն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները, ինչի մասին «Քաղաքացիական շտաբ» հ/կ-ի կանոնադրությունում ոչինչ նշված չէր:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031