Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, երբ չկա վերահսկելու հնարավորություն, կասկած է առաջացնում

Հոկտեմբեր 29,2015 17:41

«Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախաշեմին մնացել է մի 40 օր եւ կրկին փոփոխություններ ենք կատարում օրենսդրական դաշտում»,- հոկտեմբերի 29-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Ըստ նրա, մեկ այլ խնդիր է, որ ժողովրդի վստահությունը զրոյական է, նա համարում է՝ դա ունի մեկ պատճառ՝ անցյալում տեղի ունեցած ոչ թափանցիկ ընտրությունները. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, երբ որ չկա վերահսկելու հնարավորություն, քաղաքացու մոտ դա կասկած է առաջացնում: Մյուս կողմից քաղաքացու իրավունքը ապահովելու խնդիր կա, որպեսզի քաղաքացին ունենա իրավունք, բոլորս էլ կողմ ենք, որ բոլորի ընտրական իրավունքը պաշտպանվի, բայց երբ որ այդ իրավունքի պաշտպանությունը կատարվում է մի քանի օր առաջ եւ այսպիսի արագացված տեմպերով, ապա կասկած է առաջանում, թե ինչու է կատարվում այս փոփոխությունը: Եվ քանակն էլ մեծ է քաղաքացիների, վերահսկողություն չի լինի եւ նույնիսկ սարքերը չեն պատվիրելու: Ես համոզված եմ, որ սարքերը չեն պատվիրելու, որպեսզի իմանան տվյալ քաղաքացին քվեարկություն կատարե՞լ է, թե՞ ոչ»:

Արմեն Գրիգորյանը համարում է, որ խնդրի լուծումներից մեկը կլիներ, որ այս գործընթացը ավելի շուտ սկսվեր, հանրությանը ժամանակ տային, խնդիրը օրենսդրական դաշտում դանդաղ անցներ, որոնք իրենց հերթին կհանգեցնեին նրա, որ նորմալ անցում եւ վերահսկողություն լիներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031