Վաշինգտոն – Երեկ երեկոյան, 85 կոնգրեսական ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին միասնական նամակ հղեցին՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նամակը, որ հեղինակել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Կալիֆոռնիանախագահ Էդ Ռոյսը (Հանրապետական, Կալիֆորնիա) և բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (Դեմոկրատ, Նյու Յորք) կոչ է անում դեսպան Ուորլիքին «հրապարակայնորեն դատապարտել շփման գծում կոնկրետ ագրեսիայի գործողությունները: ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի վաղեմի սովորությունը արձագանքելու յուրաքանչյուր նոր հարձակմանը բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով չկարողացավ մեղմել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի¦, – նշվում է նամակում:
Ռոյսի և Էնգելի նամակի արշավը սկսվեց, երբ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ականանետների կրակահերթից սպանվեցին մինչև 94 տարեկան 3 հայ կանայք: Դրան հաջորդող առաջիկա օրերին Ադրբեջանի ռազմական առաջխաղացումների արդյունքում մարդիկ զոհվեցին Հայաստանում, նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում: Ավելին, նամակի հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում ԵԱՀԿ դիտորդներն Ադրբեջանի կողմից շարունակական կրակահերթի տակ ընկան: «Շփման գիծը հատելու ժամանակ շարունակական կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ-ի դիտարկողներին թաքնվել: Սա անընդունելի է¦,- այսօր իր թվիթերյան էջում գրել է դեսպան Ուորլիքը:
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում կտրուկ աճել է և խախտումները դատապարտող վարչակազմի ոչ-սահմանողական քաղաքականությունը չի աշխատում: Այն պետք է փոխվի»,- նշել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ամերիկայի հայկական համագումարին ուղղված հայտարարության մեջ: «Մեր նամակում ԱՄՆ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկում ենք մի քանի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հետագա բռնությունները: Մասնավորապես, կոչ ենք անում բոլոր կողմերին հետ քաշել դիպուկահարներին և առաջարկում ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել և նրանց տրամադրել կրակորսիչ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել թափանցիկությունը և հաշվետվողականությունը յուրաքանչյուր միջսահմանային խախտման համար: Դեսպան Ուորլիքը պետք է աջակցի այդ առաջարկությունները և ճնշում գործադրի Մինսկի խմբի այլ գործընկերների կողմից դրանց ընդունման համար»,- ասել է նախագահ Ռոյսը:
Օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլեր, որոնք «կարճ ժամանակահատվածով կյանքեր կփրկեն և կօգնեն կանխել պատերազմը: Ավելի երկար ժամանակահատվածում», – ասվում է նամակում, «այդ քայլերը կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը»:
Կարդացեք նաև
Մասնավորապես նամակում կոչ է արվում, 1) համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում 2) շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և 3) ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:
«Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ հպարտ եմ իմ գործընկերների հետ միասին հղելու այս երկկուսակցական նամակը՝ միջոցներ ձեռք առնելու զինադադարի խախտումների աճող թվի դեմ և դատապարտել կոնկրետ ագրեսիայի գործողությունները», – հայտարարել է Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի): «Այս նամակում նշված քայլերն ողջամիտ միջոցառումներ են՝ նպատակաուղղված աճող բռնության և սահմանին ծանր զենքի օգտագործման դեմ: Խորապես մտահոգված եմ շփման գծում լարվածության աճմամբ և շարունակելու եմ կոչ անել իմ գործընկերներին աջակցել Լեռնային Ղարաբաղում կենսունակ և խաղաղ կարգավորմանը», – նշել է Փալոնը:
Ի լրումն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարությանը, նամակն աջակցություն է ձեռք բերել Կոնգրեսի Մշտական հետախուզական կոմիտեի նախագահի՝ կոնգրեսական Դևին Նունիեսի (Հանրապետական, Կալիֆորնիա) և բարձրաստիճան կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթի (Հանրապետական, Նյու Ջերսի), Հատկացումների հանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական Նիտա Լոուեյի (Դեմոկրատ, Նյու Յորք), Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական հանձնախմբի փոխնախագահ Ջոզեֆ Քրաուլիի (Դեմոկրատ, Նյու Յորք) և Կոնգրեսի Դեմոկրատական քարոզարշավի հանձնաժողովի նախկին նախագահ Սթիվ Իսրայելի (Դեմոկրատ, Նյու Յորք) կողմից:
«Մենք ողջունում ենք նախագահ Ռոյսին և բարձրաստիճան կոնգրեսական Էնգելին իրենց այս հույժ կարևոր հարցի շուրջ նախաձեռնության համար: Այս երկկուսակցական նամակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի իր աղաղակող խախտումների համար», – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Օրենսդիրների կողմից այս լուրջ աջակցությունը հաստատում է, որ բռնության աճը և կյանքի կորուստն անընդունելի են: Մենք պատրաստակամ ենք աշխատել Կոնգրեսում մեր ընկերների հետ՝ ապահովելու ավելի հավասարակշռված մոտեցում տարածաշրջանային խնդիրներ լուծման հարցում»,- ասել է Արդունին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի
ամերիկացի համանախագահ
Պատվելի Ջեյմս Ուորլիքին
ՆԱՄԱԿ դեսպան Ուորլիքին
Հարգելի դեսպան Ուորլիք,
Գրում ենք խիստ մտահոգված Լեռնային Ղարաբաղում բռնության աճի տեմպերով, որի արդյունքում մահվան դեպքեր են գրանցվում հակամարտության երկու կողմերում էլ: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգներն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում ուենցած իր դերակատարմամբ, ինչպես նաև և Հայաստանի, և Ադրբեջանի հետ անմիջական դիվանագիտության միջոցով անմիջապես որոշակի քայլեր կձեռնարկի՝ օժանդակելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Հավատացած ենք, որ ապահովելով Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լիարժեք և պետական աջակցությունը հետևյալ քայլերում՝ կարճ ժամանակահատվածով կյանքեր կփրկի և կօգնի կանխել պատերազմը: Ավելի երկար ժամանակահատվածում` այս քայլերը կարող են նպաստել համապարփակ և տևական խաղաղություն ապահովել տարածաշրջանի բոլոր քաղաքացիների համար:
· Համաձայնություն բոլոր կողմերից շփման գծում դիպուկահարներ չտեղակայել
· Շփման գծում ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգեր և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար
· ԵԱՀԿ-ից լրացուցիչ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում զինադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:
Մենք նաև կոչ ենք անում Ձեզ հրապարակավ դատապարտել շփման գծում կոնկրետ ագրեսիայի գործողությունները: ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի վաղեմի սովորությունը արձագանքելու յուրաքանչյուր նոր հարձակմանը բոլոր կողմերին բռնությունից զերծ մնալու ընդհանրական կոչով չկարողացավ մեղմել իրավիճակը: Փոխարենն այդ արհեստական անկողմնակալության քաղաքականությունը վտանգավոր կերպով ավելի է սրել լարվածությունը: Առանց պատասխանատվության խաղաղություն չի լինի:
Շնորհակալություն ենք հայտնում այս առաջարկությունների դիտարկման համար: Մենք շարունակում ենք աջակցել այս հակամարտության կայուն և արդար լուծում տալու Ձեր ջանքերին և ձեր պատասխանն ենք ակնկալում:
Էդ Ռոյս (Հանրապետական, Կալիֆորնիա), Էլիոտ Էնգել (Դեմոկրատ, Նյու Յորք), Քերեն Բասս (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դոնալդ Բեյեր կրտսեր (Դեմոկրատ , Վիրջինիա), Գաս Բիլիրակիս (Հանրապետական, Ֆլորիդա), Մայք Բիշոփ (Հանրապետական, Միչիգան), Ըրլ Բլումինո (Դեմոկրատ, Օրեգոն), Մադլեն Բորդալո (Դեմոկրատ, Գուամ), Դեյվ Բրաթ (Հանրապետական,Վիրջինիա), Թոնի Կարդենաս (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջուդի Չու (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Սիսիլինի (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Քեթրին Քլարք (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Իվեթ Քլարք (Դեմոկրատ, Նյու Յորք), Մայք Քոֆման (Հանրապետական, Կոլորադո), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոզեֆ Քրաուլի (Դեմոկրատ, Նյու Յորք), Սյուզան ԴելԲեն (Դեմոկրատ, Վաշինգտոն), Ջեֆ Դենհամ (Հանրապետական, Կալիֆորնիա), Մարկ ԴեՍալնիեր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Թեդ Դոյչ (Դեմոկրատ, Ֆլորիդա), Ռոբերթ Դոլդ (Հանրապետական, Իլինոյս), Դանիել Դանովան կրտսեր (Հանրապետական, Նյու Յորք), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Սեմ Ֆարր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Լոիս Ֆրենկել (Դեմոկրատ, Ֆլորիդա), Ռոդնի Ֆրելինգիուսեն (Հանրապետական, Նյու Ջերսի), Սկոթ Գարեթ (Հանրապետական, Նյու Ջերսի), Ջենիս Հան (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ռիչարդ Հաննա (Հանրապետական, Նյու Յորք), Ջո Հեք (Հանրապետական, Նևադա), Էլեոնոր Հոլմս Նորթոն (Դեմոկրատ, Վաշինգտոն-մայրաքաղաք), Մայքլ Հոնդա (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Սթիվ Իսրայել (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջոզեֆ Քեննեդի (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Սթիվ Նայթ (Հանրապետական, Կալիֆորնիա), Լենարդ Լանս (Հանրապետական, Նյու Ջերսի), Ջիմ Լանգևին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Բրենդա Լոուրենս (Դեմոկրատ, Միչիգան), Բարբարա Լի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Սանդի Լեվին (Դեմոկրատ, Միչիգան), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեն Լիփինսկի (Դեմոկրատ, Իլինոյս), Ֆրենկ ԼոԲիոնդո (Հանրապետական, Նյու Ջերսի), Զո Լոֆգրեն (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ալեն Լոուենթալ (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Նիթա Լոուեյ (Դեմոկրատ, Նյու Յորք), Ստեֆեն Լինչ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Քերոլին Մալոնի (Դեմոկրատ, Նյու Յորք), Փաթրիք Մալոնի (Դեմոկրատ, Նյու Յորք), Դորիս Մացուի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Բեթի ՄքՔոլում (Դեմոկրատ, Մինեսոթա), Ջիմ ՄքԴերմոտ (Դեմոկրատ, Վաշինգտոն), Ջեյմս Մաքգավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Մենգ (Դեմոկրատ, Նյու Յորք), Սեթ Մոուլթոն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դևին Նունիես (Հանրապետական, Կալիֆորնիա), Ֆրենք Փալոն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Չելլի Փինգրի (Դեմոկրատ, Մեյն), Մայք Քիգլի (Դեմոկրատ, Իլինոյս), Չարլզ Ռենջել (Դեմոկրատ, Նյու Յորք), Քաթլին Ռայս (Դեմոկրատ, Նյու Յորք), Դանա Ռորաբաքեր (Հանրապետական, Կալիֆորնիա), Փիթեր Ռոսքամ (Հանրապետական, Իլինոյս), Լյուսիլ Ռոյբալ-Էլլարդ (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Լինդա Սանչես (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Լորետա Սանչես (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոն Սարբենս (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Չակովսկի (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Քուրթ Շրէդր (Դեմոկրատ, Օրեգոն), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ալբիո Սիրես (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Սմիթ (Դեմոկրատ, Վաշինգտոն), Քրիս Սմիթ (Հանրապետական, Նյու Ջերսի), Ջեքի Սփայեր (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դինա Թիթուս (Դեմոկրատ, Նևադա), Փոլ Թոնկո (Դեմոկրատ, Նյու Յորք), Դեյվ Թրոթ (Հանրապետական, Միչիգան), Նիքի Ցոնգաս (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դեյվիդ Վալադաո (Հանրապետական, Կալիֆորնիա), Քրիս Վան Հոլեն (Դեմոկրատ, Մերիլենդ), Թիմ Ուոլբերգ (Հանրապետական, Միչիգան) և Պիթեր Ուելչ (Դեմոկրատ, Վերմոնթ):
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար