Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը հանդիպելու է Սերժ Սարգսյանին. Նոր բացահայտումներ` «օֆշորի գործում»

Հոկտեմբեր 29,2015 17:25

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) այսօր շարունակվեց «օֆշորի գործով» դատական նիստը: Ընթանում է ապացույցների հետազոտման փուլը: Այսօր դատարանի դահլիճում հետազոտվում էր ֆինանսատնտեսական և դատահաշվապահական եզրակացությունը` 2010-2013-ի ընթացքում` ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի գործունեության վերաբերյալ:

Դատական նիստի ընդմիջմանը Aravot.am-ի հետ զրույցում օֆշորի գործով տուժող գործարար Փայլակ Հայրապետյանը նշեց, որ ապացույցների հետազոտման փուլը ցույց է տալիս, որ բանկից որպես վարկ վերցված գումարները ծախվել են ոչ բիզնես ծրագրի համաձայն: Պարոն Հայրապետյանը մանրամասնեց. «Նրանք ինձ ցույց են տվել բիզնես ծրագիր, իսկ դրանով սահմանված էր, որ պետք է ձեռք բերել ապրանքներ` լվացող մեքենա, այլ մեքենաներ, բայց տեսաք, որ ոչ մի կոպեկ չի օգտագործվել դրան համապատասխան: Իբր պայման են կապել հանքահորերի ամրացման համար: Նրանց հանքերում հանքահոր չկա, դրանց հանքերից հանում են ու լվանում, ի՞նչը պիտի ամրացնեին, հայտնի չէ: Պետք է աշխատանքը լիներ այն, որ գետերի կողքերին լվացող մեքենաներ ունենային, որ լվային:

Ofshor_2 Ofshor_3

Եկել եմ այն եզրակացության, որ ի սկզբանե Աշոտ Սուքիասյանը, Կճոյանի և Սարգսյանի հետ կազմակերպեցին այս խաղը ու խաղացին իմ գլխին: Սա մեծ հանցագործ խումբ է, որ մեր ժողովրդին բոլորին թալանում է, տանում են վարկերի տոկոսների տակ»:

Պարոն Հայրապետյանը նշեց, որ բիզնես ծրագրի համաձայն` 23 կազմակերպություն, 10 հազար բանվոր պիտի աշխատի, 23 կազմակերպության հումք պիտի ապահովվեր, դրա համար ոչ մի գումար չի ծախսվել: Գործարարը պատմեց, որ իրենք գնացել են Արմսվիսբանկ, այնտեղ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի և 17 կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ իրեն ցույց են տվել բիզնես ծրագիրը և այն գումարը, որը պետք է վճարվեր:

Այնուհետև 5 օր հետո Աշոտ Սուքիասյանը զանգել է Փայլակ Հայրապետյանին ու տեղեկացրել, որ Արմսվիսբանկը գումար չի կարողանում տրամադրել ու այն կտրամադրի Ամերիաբանկը. «Նա ասաց, որ Ամերիաբանկում 6 հազար դոլարը մուծել է բիզնես ծրագիր կազմելու համար, և 20 օրվա ընթացքում գումարը կհաստատվի: Ինձ համար բանկի տարբերություն չկար, հավատացի, քանի որ գործարքում կար վարչապետ, նախարար, խոսակցությունը և պայմանավորվածությունը ձեռք է բերվել կառավարության շենքում»:

Փայլակ Հայրապետյանը նաև պատմեց, թե երբ Աշոտ Սուքիասյանը երկրից փախած է եղել, ու ինքը գնացել է նրա մոտ, նա հպարտացել է. «Իմ գործերը 33 կողպեքի տակ են, քեզ պես հարյուրն էլ լինի, չի կարող բացահայտել իմ գործերը: Եվ իսկապես, եթե ինձ մոտ մի փաստաթուղթ չլիներ, որը պատահաբար ինձ էր տվել նրա հաշվապահը, այս ամենը չէր բացահայտվի, իսկ հիմա հինգ օրում բացահայտվեց»:

Գործարարը վստահեցնում է, որ դիմելու է Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, Անգլիա, հիմա դեռ սպասում է `տեսնի ինչ է կատարվում, ինչ է ասում ղեկավարությունը: Պարոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ արդեն հերթագրվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար և առաջիկայում այն տեղի կունենա:

Նիստը շարունակվեց: Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը հայտարարեց.

«Փորձաքննության եզրակացության փաստաթուղթը հիմնավորում է, որ վարկը նպատակայյին չի օգտագործվել` համապատասխան բիզնես ծրագրի, այդ թվում կատարել են փոխանցումներ կոնկրետ 6 միլիոն 729 հազար 50 դոլար Կիպրոսի «ԱԲՍ գլոբալ» ընկերությանը: Այնուհետև գումարը հետ է վերադարձել Ամերիաբանկ: Այդ գումարի գերակշռող մասով գնվել է ոսկի»: Պարոն Փիրուզյանը շեշտեց, որ ըստ փորձագիտական եզրակացության` կատարվել են ծախսեր, որոնք վարկի հետ ոչ մի առնչություն չունեն. «Չմշակված ադամանդ է գնվել, բայց դա բոլորվին վարկի հետ կապ չունի, վարկը տրվում էր սարքավորումներ գնելու համար»:

Շուրջ չորս ժամ շարունակ դատարանը հետազոտեց որպես ապացույց ներկայացված փաստաթուղթը: Նախագահողն առաջարկեց մյուս փաստաթուղթը հետազոտել հաջորդ նիստին: Այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին` ժամը 12-ին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Atshak says:

    Սերժը սեղմում է Տիգրանիկ Սարգսյանի վզի պարանը, Եվրազիական պաշտոնին անցնելուց առաջ

  2. Ara says:

    Հանքափորը չենամրացնում… Երևի հանքահոր նկատի ունի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031