Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիքնազ Տիգրանյան. Նույնականացման քարտերով քվեարկելը հղի է վտանգներով

Հոկտեմբեր 29,2015 17:13

«Թրասնփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 29-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նույնականացման քարտերով քվեարկությանը:

Նա նշեց, որ նույնականացման քարտը կարող է գործածվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ վավերական է, եթե ներկայացվում է անձնագրի հետ. «Այս պահին մենք ունենք հակասություն ընտրական օրենսգրքի միջեւ, թե որն է անձը հաստատող փաստաթուղթը, եւ հակասություններ ունենք «Անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ: Այս հակասությունը չվերացնելու պարագայում կստեղծվի մի իրավիճակ, երբ քաղաքացին կներկայանա ընտրատեղամաս եւ կմնա առանց քվեարկելու հնարավորության, այսինքն՝ կխախտվի մարդու ընտրելու սահմանադրական իրավունքը: Բայց նաեւ նկատենք, որ խնդիրը այսօր չի ծագել, եւ Ազգային ժողովը հիմա է քննարկում այդ օրենքը, այս խնդիրը ծագել է 2014 թվականի հունվարի 1-ից սկսած: 2014 թվականի հունվարին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, մարտին, հունիսին եւ աշնանը, 2015 թվականի գարնանը, հունիսին եւ աշնանը տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, եւ այդ ժամանակ արդեն բացահայտվել է, որ որոշ ընտրողներ ուղղակի չէին կարող քվեարկել, որովհետեւ չունեին այդ թղթային կոչված անձնագրերը»:

Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ անօրինականությունները վերացնելու համար պետք է թույլ տալ քաղաքացուն քվեարկել նույնականացման քարտով, սակայն դա, ըստ նրա, հղի է վտանգներով, քանի որ դա չհսկվող մեխանիզմ է. «Նույնականացման քարտերի մասին օրենքում, եթե փոփոխություն կատարվի 2 հիմնական ռիսկ է առաջանում: Առաջինը՝ 320 հազար ընտրողները, որոնք ունեն ե՛ւ թղթային անձնագրեր, ե՛ւ նույնականացման քարտեր, հնարավորություն կունենան երկու փաստաթուղթն էլ օգտագործել քվեարկություն կատարելու համար, այսինքն՝ սա կրկնակի քվեարկության հնարավորություն է տալիս: Նրանք, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, քվեարկությունը կկատարեն իրենց քարտերով, որի վրա դրոշմակնիք չի դրվում, եւ որի վրա չկա նաեւ ընտրողի հաշվառման հասցեն: Այսինքն՝ եթե ես մտնում եմ ընտրատեղամաս եւ ներկայացնում եմ իմ նույնականացման քարտը, սա ենթադրում է նաեւ ֆինանսական բեռ պետության համար, որովհետեւ ընտրատեղամասում պետք է լինի կարդացող սարք, որպեսզի կարդացող սարքը նույնականացնի՝ այս ընտրողը այն ընտրողն է, որը հաշվառված է այս հասցեով: Բայց նաեւ քվեարկություն կատարելուց հետո, որեւէ նշում չկատարելով այս քարտի վրա, կարող է հենց հնարավորություն տալ, սա խախտման մեխանիզմներից մեկն է, ես Երեւան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում, ընտրացուցակներում լինեմ կամ հանրապետության տարբեր ընտրատեղամասերում լինեմ եւ հանգիստ կատարեմ քվեարկությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031