Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետներն աշխատանքի ժամին չեն քարոզի

Հոկտեմբեր 29,2015 16:34

«Որևէ զիջման խնդիր չկա: Այդտեղ որևէ կողմի որևէ քաղաքացու իրավունքի հարց չկա: Քաղաքացին ինքը գալիս է քվեարկության, չի էլ մտածում ինքը նույնականացման քարտով է մասնակցում, թե անձնագրով»,- այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`հակադարձելով դիտարկմանը, որ քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի ցանկանում զիջումների գնալ նույնականացման քարտերով քվեարկության հարցում: Գալուստ Սահակյանն այս ամենում ամենակարեւորը քաղաքացու ընտրական իրավունքի վերականգնումն է համարում, իսկ վերահսկողական մեխանիզմները հոգ չի համարում, դրանք բազմաթիվ են:

Գալուստ Սահակյանը վարչական ռեսուրսի օգտագործում չի համարում այն, որ բոլոր մարզպետներն իրենց մարզերում նշանակվել են շտաբի պետեր: «Մարզպետները երբ որ նշանակվում են շտաբի պետ, բնականաբար աշխատանքային ժամին որևէ քարոզչության չեն մասնակցում»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031