Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ի նախագահը՝ Պաշտպանության նախարարի տիկնոջ դոկտորականի մասին. «Զարմանքի աղբյուրը այլ տեղերում փնտրեք»

Հոկտեմբեր 29,2015 16:20

Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) հերթական անգամ հրապարակել է չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ:

66 աշխատանքներից 15-ը տնտեսագիտության ոլորտից է, 8-ը բժշկությունից, նույնքան էլ կենսաբանությունից, մնացած աշխատանքները այլ ոլորտներից են: «Խոտանված» աշխատանքներից 4-ը դոկտորական է:

Բժշկության ոլորտում օրերս պաշտպանված դոկտորական աշխատանքների թվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի (լուսանկարում) ատենախոսությունը: Ռուզաննա Խաչատրյանին դոկտորի կոչում է շնորհվել Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ԲՈՀ-ի 045 Առողջապահության կազմակերպման մասնագիտական խորհրդի որոշմամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում եւ հանրության շրջանում:

Aravot.am-ը ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանից մեկնաբանություն խնդրեց նախարարի տիկնոջ դոկտորականի վերաբերյալ:

Տիկին Արզումանյանն ասաց, որ պաշտպանությունը կայացել է ատենախոսության կարգով: Նրա խոսքով, 2014-ին ԵՊԲՀ-ը նույնիսկ գիրք է հրատարակել «Առողջապահության հիմնախնդիրները՝ ՀՀ զինված ուժերում» վերնագրով, որը դոկտորականի հիմքն է, ու այդ գիրքը ցանկացողները կարող են ձեռք բերել: ԲՈՀ-ի նախագահը նաեւ շեշտեց. «Արտառոց ոչինչ չկա, ատենախոսությունը շուրջ 5 ամիս քննարկվել է ԲՈՀ-ում, իսկ զարմանքի աղբյուրը պետք է փնտրել այլ տեղերում»:

Ի պատասխան Aravot.am-ի մյուս հարցի, տիկին Արզումանյանը հայտնեց, որ միայն Ռուզան Խաչատրյանի ատենախոսության թեման չէ, որ գաղտնի է եղել, տարբեր տարիների տասնյակ գաղտնի թեմաներով դիսերտացիաներ են պաշտպանվել բժշկության, ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Անկեղծ ասած սկզբում հիացած էի տիկնոջ գեղեցկությամբ ու ճաշակով: Բայց երբ տարբեր կայքերում տեսա նույն դիրքով նստած, դեմքի նույն արտահայտությամբ, բայց տարբեր հագուստով ու հագուստին համապատասխան ծաղիկներով նկարները… կներեք, բայց ոնց որ ծաղիկների գովազդի բացիկներ լինեն: Չնայած բժշկագիտության դոկտորն էլ կարող է գովազդով զբաղվել, եթե ազատ ժամանակ շատ ունի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031