Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հավաքներին նա չի մասնակցում

Հոկտեմբեր 29,2015 16:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում ճակատի մասնակիցները հայտարարեցին, որ համագործակցում են նաև ՀԱԿ-ի «ոչ»-ի ճակատի հետ:

Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ ընդհանրությունների շուրջ է համագործակցություն ընթանում ՀԱԿ-ի հետ, այն դեպքում, երբ «ոչ»-ի ճակատը կոչ է անում մասնակցել հանրաքվեին և «ոչ» ասել, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ընդհանրապես բոյկոտի կոչ է անում:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Բոլորս պիտի իմանանք, որ այս ռեժիմի դեմ միասնական ենք: Այս հարցում գլխավոր խնդիրը նրանում է, որ մենք համոզված ենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու նկարչություն և չենք ուզում կրկնել այս 20 տարիների հայտնի փորձերը, որոնք եղել են անարդյունավետ: Սակայն նրանք դեռ այն կարծիքին են, որ նորից պետք է փորձել: Այս օրերին հանդիպումները շարունակվում են, մենք պիտի փորձենք անպայման ընդհանուր հայտարարի գալ, իսկ եթե նույնիսկ տարաձայնությունը պահպանվի, մենք գործակցելու եզրը ևս պիտի շարունակենք պահպանել»:

Head of the united opposition headquarters of the 'New Armenia' salvation front Zhirayr Sefilyan and deputy head Mkhitar Avetisyan gave a press conference

Պարոն Սեֆիլյանի փոխանցմամբ` դեկտեմբերի 1-ով իրենք սկսում են գործընթացը, և չի բացառվում, որ դեկտեմբերի 2-ին իրավիճակի այնպիսի փոփոխություն տեղի ունենա, որ դեկտեմբերի 6-ին ընտրության գնալու անհրաժեշտությունն էլ չառաջանա»:

Head of the united opposition headquarters of the 'New Armenia' salvation front Zhirayr Sefilyan and deputy head Mkhitar Avetisyan gave a press conference

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավելեց. «Նույնիսկ եթե մարդիկ կան, որ կարծիք են արտահայտել, որ պետք է գնալ ու «ոչ» քվեարկել, մենք հարգում ենք այդ կարծիքները, բայց դա չենք կիսում: Անհնազանդության դրսևորումները նրա համար են, որ ասենք այն, որ այս ողջ գործընթացն ունի ոչ արդար նպատակ: Այն սկսել է ապօրինության միջոցով և այսօր հասել նման հանգրվանի: Այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ուղղակի մի զգեստ է կարել, որով պետք է Սերժ Սարգսյանի ցանկությունները բավարարվեն: Ուստի դա մենք չենք հանդուրժում, և ինչպես պետք չէր գնալ Բաղրամյան 26, այս դեպքում էլ չմասնակցությունը բերելու է նրան, որ նրանք չեն ունենալու համապատասխան քվեներ, հետևաբար Սերժ Սարգսյանի կողմից ապօրինի նախաձեռնած գործընթացը բոյկոտենք»:

Տիկին Փոստանջյանը նաև տեղեկացրեց, որ այժմ իրենք նախապատրաստվում են ակտիվ վերահսկողության գործընթացի, երկրորդ շտաբի միջոցով էլ փորձելու են բացերը լրացնել:

Aravot.am-ը հետաքրքրվեց` իսկ ու՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ անընդհատ լսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի շտաբ արտահայտությունը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին այդպես էլ չենք տեսնում: Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մասնակցեր մեր նախորդ քննարկմանը, սակայն անձնական պատճառներով շտապ ստիպված էր մեկնել արտերկիր: Իսկ թե անձական գործեր ինչ են նշանակում, առաջիկա օրերին կբացատրի: Նոյեմբերին մեզ միասին կտեսնեն: Իհարկե, նա երբեք չէր ուզի բացակայել այս օրերին, սակայն բոլորիս հետ էլ նման դեպքեր պատահում են»:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի փոխանցմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց հետ չի լինի նաև նոյեմբերի 1-ին`Գյումրիում և նոյեմբերի 4-ին` Վանաձորում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031