Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`Հովիկ Աբրահամյանի արժանիքների մասին

Հոկտեմբեր 29,2015 15:58

«Սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքները շատ գործնական են: Մենք բավականաչափ լուրջ գրասենյակներ ունենք, այս պահին մոտ հարյուր քսանով դրանց թիվը կավելանա»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով «Այո»-ի շտաբի աշխատանքներին վերաբերվող հարցին: ԱԺ նախագահն ասաց, որ իրենք նաեւ կոնկրետ ռազմավարություն ունեն ու բավական դրական արդյունքներ են ակնկալում:

Լրագրողներից մեկը հարցրեց`մամուլում այսօր հրապարակումներ կային այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ, ասել, որ 700 հազար «այո»-ի ձայնի կարիք կա. եղե՞լ է նման հանդիպում: «Նման հանդիպումներ եղել են: Այդ թիվը ի հայտ է եկել այն պատճառով, որովհետև պետք է 650-ից 700 հազար «այո»- ներ լինեն, որ հանրաքվեն իրականացվի»,- հարցին ոչ կոնկրետ, ավելի ընդհանրական պատասխանեց ԱԺ նախագահը:

Լրագրողը շարունակեց`Ձեզ վրա ինչքա՞ն թիվ է դրվել: «Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս իմ վրա»,- ասաց ԱԺ նախագահը`հավելելով, որ բոլորն էլ իրենց գործը գիտեն եւ անում են. «Թիվը վերաբերվում է օրենքին, որովհետև 650-ից հազարից ավել պետք է լինի քվեն, որ հանրաքվեն կայացած համարվի»:

Մեկ այլ հարցի` մտավախություն ունեք, որ բնակչությունը դե՞մ կքվեարկի, ԱԺ նախագահն ասաց`ոչ ու բացատրեց`իրենք տարիներ շարունակ կարողացել են հաղթահարել ընտրություններ: «Իշխանությունները երբեք ընտրակեղծիքների չեն գնացել: Այսօրվանից արդեն ընդդիմությունը գիտի, որ ռեսուրսները քիչ են և արդեն խոսում է ընտրակեղծիքների մասին: Այսպիսին է եղել նորանկախ պատմության բոլոր ընտրությունները»,- իր վերլուծությունը ներկայացրեց ԱԺ նախագահը:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Հովիկ Աբրահամյանն իր ո՞ր արժանիքի համար է արժանանում այն պատվին, որ արդեն մի քանի տարի է ՀՀԿ-ում իրեն են վստահում շտաբի պետի պաշտոնը:

«Մեզանից որևէ մեկը պիտի լիներ: Որոշեցինք Հովիկ Աբրահամյանին, որը վերջին ընտրություններում բավականին բազմափորձ է կազմակերպչական առումով»,- բացատրեց ԱԺ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031