Լրահոս
Օրվա լրահոսը

Ռմբակոծության հետևանքով բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը կփոխհատուցվի

Հոկտեմբեր 29,2015 15:40

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16100.0 հազար դրամ գումար՝ ռմբակոծության հետևանքով  համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը  փոխհատուցելու համար:

Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն:

Այգեհովիտ գյուղում ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին:

Այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16100.0 հազար դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով:

Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել  խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031