Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընկերությունների հիմնադրման առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է

Հոկտեմբեր 29,2015 15:31

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: «Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:

Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և             պայմանագրերի կիրարկման որակը:

Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում` սահմանային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը՝ 50 ժամը հասցնելով 3 ժամի: Այս ցուցանիշով երկիրը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ:

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

Ընկերությունների հիմնադրման առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է, 189 տնտեսությունների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:

Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա համաշխարհային առաջատար երկիր Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը:

Միաժամանակ, պետք է հիշենք, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, և սա պետք է լինի մեր բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս ոլորտում մեր հանձնառությունները լինելու են իմ անձնական հսկողության ներքո: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մամուլին մանրամասն ներկայացնել զեկույցի արդյունքները, ինչպես նաև մեր ծրագրերն ու անելիքներն այս ոլորտներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031