«Լոնդոնում նոյեմբերի 1-ին հայկական երեկո է»,- այսպիսի գրառում է հայտնվել Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, որն ուղեկցվում է ճամփորդական թեմաներով գրող բրիտանացի լրագրողների ընկերակցության պաշտոնական էջի հղումով: Իսկ «British Guild of Travel Writers»-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ընկերակցության ամենամյա ընթրիք-մրցանակաբաշխությունը հայկական թեմայով է ուղեկցվելու:
Այս ընթրիք-մրցանակաբաշխությունը ոլորտում տարվա կարեւորագույն իրադարձություններից է, բայց թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու Հայաստանի հետ կապված կամ ինչպես է Հայաստանը ներկայացվելու, Հայաստանի զարգացման հիմնադրամը, որին կայքէջը ներկայացրել է որպես տվյալ միջոցառման գործընկեր, ինտրիգը չբացահայտեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ