Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներողություն խնդրող չկա». Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 29,2015 14:42

«Այն, որ իշխող կուսակցությունը շատ ու շատ hարցերում փնթիություն է անում օրենքների մեջ, դրանում կասկած չկա: Եվ դա այսօրվա հիվանդություն չի: 99-ին միանալով Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, բոլորը ԱԺ-ում մեծ ուրախությամբ քվեարկեցին եւ ասեցին՝ գյուղատնտեսության հարկումը 2004-ից թող լինի, ի՞նչ է եղել, որ: Այնքան հեռու էր թվում: 2004-ը եկավ, նոր բոլորը ձեռ ու ոտ ընկան ու ասեցին՝ վայ, էս օրենքը ո՞նց փոխենք: Նույնը ստեղ էր»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպիսի կարծիք հայտնեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ:

Ըստ նրա, երբ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ էին անում, պետք է մտածեին, թե ինչպես են քվեարկելու. «Հիմա ունենք այն, ինչ ունենք: Խնդիրը դրա մեջ չի, Խնդիրը նրա մեջ է, որ ներողություն խնդրող չկա սրա համար: Ներողություն չկա նաեւ իմ շատ ու շատ ընդդիմադիր գործընկերների կողմից, ովքեր ամեն ինչ արեցին ժամանակին ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը նվազեցնելու համար ու հիմա չեն գալիս, իրենց խոսքը սկսում ներողությունից: Ամենակարեւոր խնդիրն եմ համարում այսօր ներողություն խնդրել վստահությունը ջարդելու համար: Այն աստիճանի ջարդելու, որ քաղաքական ուժերը չեն կարողանում վստահել իրենց վստահված անձին: Ասում ենք մեր վստահված անձին կգնեն: Ես հասկանում եմ, որ մենք ձեւավորել ենք մի համակարգ, որտեղ վստահված անձ ունենալու համար դու պետք է շատ երկար փնտրես: Նա պետք է օրենքը ավելի լավ իմանա, քան հանձնաժողովի անդամը, պետք է ունակ լինի առավոտյան 6-ին արթնանա, դրանից հետո այնտեղ մնա մինչեւ 4-5-ը, մեկ վայրկյան աչքը չփակի, այնպիսի հիշողություն ունենա, որ եթե մեկը երկրորդ անգամ գա քվեարկության, միանգամից հիշի դեմքը եւ ձեռքը բռնի: Դրա հետ մեկտեղ նա պետք է այնքան դուխ ունենա, որ եթե թաղային հեղինակությունն իրեն այնտեղ մի քիչ պիժոնավարի պահի՝ նրան կարգի հրավիրի: Դուխ ունենա եւ ոստիկանին բացատրի օրենքի պահպանությունը, դուխ ունենա հանձնաժողովի նախագահին գրի, որ հենց հիմա արձանագրություն կազմի, որովհետեւ վաղը ես պահանջելու եմ վերահաշվարկ կատարել»:

Ինչ վերաբերում է թանաքի հետ կապված քննարկումներին, որ եթե մատների թանաքոտելու տարբերակն օգտագործեն՝ թանաքը կմաքրեն, պետք է տեխնիկական սարքեր ներդնել եւ այլն՝ Թեւան Պողոսյանն ասաց. «ժողովուրդ, սկսենք ներողություն խնդրելուց»: Իսկ մինչ այդ նա առաջարկեց իշխող ուժին, որ հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ բարձրացնելուն ուղղված բոլոր առաջարկները, որ հնչեցին այս օրերին, ընդունեն եւ կազմակերպեն պատշաճ:

Մատը թանաքոտելուն կողմ էր նաեւ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Ավելորդ բաներ մի բարձրաձայնեք, որը չի կիրառվել ՀՀ-ում, բայց նենց մի հատ խորը փիլիսոփայի նման ասում եք՝ կտանեն կջնջեն, կմաքրեն: Այդպիսի բաներ մի ասեք: Եթե աշխարհի տարբեր երկրներում դա կիրառում են, ինչո՞ւ եք մտածում, որ մենք պետք է վատագույն սցենարով գնանք: Եթե դա բարձրացնում է վստահությունը, բերեք անենք, ի՞նչն է խանգարում: Այդ դեպքում կարող ենք անձնագրի դրոշմակնիքն էլ հանել: Ինչքան էլ փորձեն մաքրել, դրա հետքը, նշումը թանաքի մնալու է»:

Դա, ըստ Արծվիկ Մինասյանի, շանս չի տալու Սահմանադրական փոփոխությունների այն ոչ ասողներին, որոնք շահարկելու են այդ թեման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031