Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Հ/Կ-ները ֆինանսական հաշվետվություն պետք է ներկայացնեն

Հոկտեմբեր 29,2015 14:29

Կառավարությունը մտադիր է օրենքով վերահսկել հասարակական կազմակերպությունների ֆինանսական միջոցները: Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դեռեւս 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից հ/կ-ների մասին օրենքի փաթեթ էր ներկայացվել, որով նախատեսվում էր մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն առաջացրել էր բազմաթիվ հ/կ-ների մտահոգությունը եւ դժգոհությունը։

Արդյունքում, նրա խոսքերով, ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 հասարակական կազմակերպություն։ Նախարարն ասաց, որ այս փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կառույցների հետ, դրանում հաշվի են առնվել բոլոր առաջարկությունները: Նախագծով նաեւ նախատեսվում է, որ հ/կ-ները ֆինանսական հաշվետվություն պետք է ներկայացնեն:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կարեւորում է հ/կ-ների հաշվետվողականության բարձրացումը. «Կարեւորում եմ հ/կ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության եւ ֆինանսական կայունության համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031