Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանին հիշեցրին Doing Business-ում գրվածն ու շաքարավազի ներկրման մենաշնորհը

Հոկտեմբեր 29,2015 14:18

Այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում լրագրողները էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե իրո՞ք կառավարության անդամներն այդքան մեծ տեղ են տալիս Doing Business-ի եւ նմանօրինակ զեկույցներին: Նշենք, որ կառավարության նիստում, երբ վարչապետը ներկայացրեց

Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Հայաստանի արձանագրած հաջողությունները, նախարարին հանձնարարեց մանրամասն ներկայացնել դրանք, որպեսզի ներդրողները պատկերացում կազմեն Հայաստանի ներդրումային միջավայրի մասին:

Հարցին, թե, օրինակ, եթե կանադացի գործարարը կարդա այդ զեկույցն ու որոշի գալ Հայաստան ու ցանկանա շաքարավազ ներկրել, ի՞նչ իրավիճակ կստեղծվի, իրո՞ք այդ զեկույցը արտացոլում է իրական պատկերը, Կարեն Ճշմարիտյանն ասաց` այս ցուցանիշների մեջ մենաշնորհների մասին ոչինչ չկա. «Ձեր նշած մոնոպոլացման աստիճանը, որպես գնահատական եւ ցուցանիշ, նշված չէ այստեղ, դրա համար կան այլ զեկույցներ: Խոսքը վերաբերվում է նրան, ինչը կա այս զեկույցում: Իհարկե, մոնոպոլիայի առկայությունը բացասական է, բայց այն մասով, որով կան այստեղ ընդգրկված տվյալներ, ներկայացնում են իրական պատկերը»:

Լրագրողները նաեւ հարցրին, եթե Doing Business զեկույցում Հայաստանի վարկանիշն ամեն տարի բարձրանում է, ինչո՞ւ են գնալով Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումները պակասում:

Այս հարցին էլ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ համաձայն չէ, որ տարեցտարի ներդրումները նվազում են. «Օտարերկրյա ներդրումները ոչ թե իջնում են, այլ բարձրանում են: Նվազում են ուղղակի ներդրումները, բայց դրանք մի մասն են օտարերկրյա ներդրումների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031