Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՞նց է ձեր լեզուն պտտվում ինձ ազնիվ ասել, ձեր իշխանության օրոք ես 2 անգամ դատվել եմ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2015 14:11

«Ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ ոլորտներում, անձնագրային ոլորտում էլ մի կատարյալ խառնաշփոթ է տիրում: ՀՀ-ում կա 3 տեսակի անձնագիր՝ սովորական, կենսաչափական եւ նույնականացման քարտը, որը նույնպես անձնագիր է: ՀՀ-ում 182 հազար մարդ զրկվել է քվեարկելու իրավունքից: Հիմա մեր հարցուպատասխանի ժամանակ Հովհաննես Սահակյանն ասում ա՝ ինչ ա, անեկդո՞տ եմ պատմում, որ ծիծաղում եք: Բա պարոն Սահակյան, էս իրավիճակը տեղով անեկդոտ է: ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»,- այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ հեգնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, հիմա իշխանական պատգամավորները ստեղծված իրավիճակում ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում: Ասում են՝ ոչինչ, թող նույնականացման քարտ ունեցողները առանց դրոշմակնիքի քվեարկեն: Այն ժամանակ, երբ դրոշմակնիք դնելն ավելացրեցին,Հայաստանով մեկ տոնում էին, թե վերջապես ձեւը գտել ենք. «Եթե հիմա այդ մեխանիզմը չկա, միջանցք է բացվել, որ կրկնաքվեարկություն տեղի ունենա: Սա հիմք է տալիս կասկածել, որ ՀՀԿ-ն կրկնաքվեարկությունների բազա է ստեղծել: Պետք է մեխանիզմ մտածել՝ բացված միջանցքը փակելու մասին: Կան տարբերակներ, որոնք ոչ ժամանակ, ոչ էլ մեծ ջանք են պահանջում, օրինակ՝ մատները թանաքոտելը: Ասում են՝ օրինակ, Հնդկաստանում եւ Վրաստանում դրա հետեւանքները լավ չեն եղել: Գոնե ուրիշ երկրների անունները տայիք: Հնդկաստանը համարվում է ամենամեծ ժողովրդավարություն ունեցողներից մեկը, Վրաստանում էլ վերջին 10 տարում իշխանափոխություն է եղել»:

Նա իշխանությանը նետեց, որ եթե այսօր խոսում են դեռ պոպուլիզմից, ավելի լավ է տանձից, խնձորից, մանդարինից, վարունգ-պոմիդորից խոսեն:

Նիկոլ Փաշինյանին զարմացրել էր այն, որ հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը իր հարցին պատասխանելիս՝ ասել էր՝ «դուք, որպես ազնիվ պատգամավոր»:

Փաշինյանը պատասխանեց. «Պարոն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են ձեր խմբակցությունում: Ես ձեր իշխանության օրոք 2 անգամ դատվել եմ՝ քրեական հանցագործություններ կատարելու համար: 1 տարի 4 ամիս եղել եմ հետախուզման մեջ, 2 տարի էլ եղել եմ բանտում, ո՞նց է ձեր լեզուն պտտվում: Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն ա: Ազնիվը ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ա, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն ա, որոնց համատեղ ջանքերով դեռ 1999-ին ՀՀ դատարանը ինձ 3 տարվա ազատազրկման է դատապարտել: Ո՞նց է ձեր լեզուն պտտվում այդպիսի բան ասել»:

Փաշինյանի ելույթից հետո Գալուստ Սահակյանը արձագանքեց նրա առաջարկին, որ մատները պետք է թանաքոտել. «Միտքը կառավարելի դարձնելը մի բան է, մարմինը՝ մի այլ բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031