Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է սահմանամերձ Նոյեմբերյանում ադրբեջանցու շեշտադրումներով ռուսերեն խոսող տղամարդը

Հոկտեմբեր 29,2015 13:09

Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր կեսօրին Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերի բնակարանների դռները թակելով՝ տուփով սպիտակեղեն է փորձել վաճառել մոտ 40 տարեկան ճաղատ, գիրուկ, բեղերով տղամարդ: Նոյեմբերյանցուն տարօրինակ է թվացել, որ տղամարդն անկողնային սպիտակեղեն է վաճառել, նա ռուսերեն խոսել է ադրբեջանցու շեշտադրումներով:

Նշենք, որ տարիներ առաջ Նոյեմբերյան քաղաքում հայտնվել էին մանր-մունր իրեր վաճառող, խուլուհամր ձեւացող 2 անձինք, որոնցից մեկին հետո ճանաչել էին 2010 թ. մարտի 3-ին Կոթիում ադրբեջանցի 2 անասնագողի վնասազերծելուց հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահագն Թամրազյան says:

    Երեկ վրացական համարանիշով մի մեքենայով մի խումբ էր շրջում Իջևանում: Երիտասարդ տղամարդիկ և կանայք: Նմանապես շրջում են բազմաբնակարան շենքերով ու դռները թակում: Կեսօրին տանն էի մենակ: Այնպիսի ուժգին ու տագնապահար թակոցով դուռը ծեծեցին, որ մտածեցի հարևաններից մեկն է օգնության կանչում: Պարզվեց, որ դրանք են: Ազատ շենքերն են մտնում, մարդկանց անհանգստացնում, տագնապահար անում, ու ոչ մեկը չի հետաքրքրվում, թե ովքեր են ու ինչ են անում Հայաստանում:

  2. Մ.Գրիգորյան says:

    Իսկ ինչու ոստիկանություն չեք զանգահարում? Կարող է “իրենց ծնողների շիրիմներին” այցելող դիվերսանտներ են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031