Լրահոս
Օրվա լրահոսը

Հասան Հասանզադեն օգնության է հասել եւ փրկել հայ մարզիկի կյանքը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 29,2015 13:08

Օրերս ադրբեջանական մամուլը լուրեր է տարածել, որ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարի ժամանակ Աթանեսյանը (Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ) լողավազանում խեղդվելիս է եղել, դա նկատել է ադրբեջանցի թաեքվոնդոիստ Հասան Հասանզադեն, օգնության է հասել եւ փրկել հայ մարզիկի կյանքը.

Երեկ թեմայի վերաբերյալ Sport.News.am-ին Դավիթ Աթանեսյանը (լուսանկարում) պատմել է եղելությունը, մեջերում ենք. «Լողավազանում սիրտս կանգ առավ։ Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահը եւ ադրբեջանցի այդ տղան ինձ դուրս են բերել լողավազանից, իսկ հետո բժիշկներն ինձ տարան հիվանդանոց։ Ես, իհարկե, շնորհակալություն հայտնել եմ նրանց եւ այդքանով սահմանափակվել ենք։ Մենք մարզիկներ ենք, եւ յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել»։

Այդ պահին ով էլ լիներ Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահի կամ այդ տղայի փոխարեն, նույն բանը կաներ»։

Բայց հետո հայ մարզիկը հետեւյալն է ասում. «Ես չեմ խեղդվել, ուշագնաց չեմ եղել։ Չեմ ցանկանում, որ այս թեմային այլեւս անդրադարձ լինի։ Մարդիկ արել են մարդկային քայլ, որը յուրաքանչյուրը կաներ։ Բայց դա չի նշանակում, որ ես, իմանալով տվյալ մարդու ազգությունը, պետք է փոխեմ իմ վերաբերմունքն այդ ազգի հանդեպ։ Ես չեմ ցանկանում այդ մարդուն գովել, գովաբանել, ոչինչ չեմ ցանկանում նրա մասին ասել։ Ճիշտ է, լավ բան է արել այդ տղան, բայց չեմ ցանկանում, որ ինքն իրեն լավ զգա եւ այդպես ապրի»։ Մեջբերման ավարտը։

Դավիթ Աթանեսյանի խոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրան ամոթանք են տվել, որ հատկապես ադրբեջանցի մարզիկն է նրա կյանքը փրկել։ Կամ ինքն է այդ փաստից իրեն վատ զգում։ Չգիտենք, այդ փաստը արդյո՞ք Հայաստանում շահարկել են, որովհետեւ, եթե շահարկել են, ապա շատ վատ բան են արել։ Ու ամաչելու, թեման արագորեն փակելու որեւէ խնդիր չկա։

Մի մարդ փրկել է մեկ այլ մարդու կյանքը։ Եթե մենք տեղի ունեցածը հենց այսպես ներկայացնեինք, կասեին՝ ապրի փրկողը։ Բայց եթե այդ մարդու կողքին ավելացնում ես ադրբեջանցի ազգությունը, դրանից նրա քայլը դադարո՞ւմ է մարդկային լինել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031