Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրացուցակների զավեշտը՝ Լոռիում. «Բնակչության 101 տոկոսը ընտրացուցակներում է, լա՞վ է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2015 12:54

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀԿ-ական պատգամավորների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ներկայացրեց, թե որքան են ուռճացրել ընտրացուցակները՝ հանրաքվեից առաջ:

Ըստ նրա, Արաբկիրում, Շենգավիթում 10 հազար հոգի ավելացել է. «Ուսումնասիրել ենք նույն անուն-ազգանուններով մարդկանց քանակը: Մասնավորապես, Հովհաննիսյան Գայանե 38 անգամ կրկնվում է, Հարությունյան Անահիտ 37 անգամ կրկնվում է: Գրիգորյան Արմեն 36 անգամ կրկնվում է: Ամենաշատ կրկնվող անուններն են՝ Սարգսյան Անահիտ՝ 51 հոգի: Եվ սա ընդամենը մի ընտրատարածքում: Անունների կրկնությունը երկու եւ ավելի անգամ կազմում է ցուցակների 20 տոկոսը»:

Նա նաեւ ասաց, որ հիմա ընտրողների թիվը կազմում է 2.6 մլն: Այդ թիվը վերջին շրջանում անընդհատ աճել է. «ՀՀ-ում 67 տոկոս է եղել բնակչության թվի եւ ընտրողների թվի հարաբերակցությունը 2008ից: Հիմա այդ թիվն անցնում է 85 տոկոսը»:

Ըստ ցուցակների, օրինակ, Վայոց ձորի բնակչության 90 տոկոսը ընտրող է՝ կա 520 հազար բնակիչ, 475 հազար ընտրող: Կոտայքում՝ 91 տոկոսն ընտրող է, ունի 255 հազար բնակիչ, 230 հազար ընտրող. «Պատկերացնո՞ւմ եք հարաբերակցությունը: ՀՀ-ում նախադպրոցական եւ դպրոցական երեխաների թիվը կազմում է մոտ 600 հազար մարդ: Գոնե այդքան մարդ պիտի ցուցակներից հանեք, որովհետեւ նրանք ընտրող չեն կարող լինել. «Ցուցակների եւ բնակչության թվի հարաբերակցությունը՝ զավեշտը Վանաձորում եւ Լոռիում է: Լոռվա մարզի բնակչության 101 տոկոսը ընտրացուցակներում է, լա՞վ է: Հայաստանը ունիկալ է արտագաղթի առումով, սա փաստ է: Հայաստանը ունիկալ է իր ցուցակների առումով»:

Նա կոչ արեց իշխանությանը ցուցակները մաքրել ու տեսնել՝ իր մահացած հորեղբայրը էլի կեղծո՞ւմ է ընտրությունները, թե՞ չէ. «Ոչ փողի խնդիր կա, ոչ սարքի խնդիր կա, գոնե հաջորդ օրը տպեք ցուցակները: Դեմագոգիա է, երբ ասում եք, որ կարող է խախտվել նրանց գաղտնիությունը: Ես կարող եմ ընտրատեղամասում նկարել նրանց մեկ առ մեկ»:

Նա նաեւ առաջարկեց, որ օգտագործեն մատների թանաքոտումը, որովհետեւ եթե նույնիսկ դրանք ջրով լվացվեն, հատուկ լույս կա, պահում են վրան եւ երեւում է՝ քվեարկե՞լ է, թե՞ ոչ:

Իսկ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հակադարձեց, որ մատները, ոտները թանաքոտելը հարցի լուծում չէ, որովհետեւ այդ թանաքը կարող են բենզինով, ացետոնով հեշտ մաքրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031