Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 1-ից կսկսեն զանգվածային անհնազանդություն, դասադուլներ ու գործադուլներ (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 29,2015 12:48

Դեկտեմբերի 1-ին պետք է որոշվի, թե ինչ ձևով պետք է լինի ճնշում ռեժիմի նկատմամբ, որ նրանք նահանջեն. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի գրասենյակում հրավիրված քննարկմանը, Շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը նման հայտարարությամբ հանդես եկավ:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց մայր ու մանուկ դուրս գալ փողոց, բոյկոտել աշխատանքը, դասերը, օգտագործել քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերը:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ վաղն արդեն ավելի հստակ կհայտարարեն առաջիկա մեկ շաբաթվա գրաֆիկը. նոյեմբերի 1-ին Գյումրիում, 4-ին՝ Վանաձորում: Պարոն Սեֆիլյանը մանրամասնեց. «Մենք կապի մեջ ենք «ոչ»-ի ճակատի նախաձեռնող ՀԱԿ-ի հետ և խնդիր ենք դրել մեր համագործակցելու: Բացի ժողովրդական համախմբումն ապահովելը, մենք ամենօրյա աշխատանք ենք տանում ընդդիմադիր հայացք ունեցող իսկական գործիչների համախմբման առումով նույնպես»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քաղաքացիական անհնազանդության ի՞նչ ձևեր են օգտագործելու, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Մենք այժմ ունենք այդ գործիքը՝ անհնազանդությունը, չունենք բանակ, այլ լծակներ: Ուստի կոչ եմ անում գործադուլի, դասադուլի փողոցային հերթապահությունների: Մենք պետք է դուրս գանք փողոցներ ու ցույց տանք, որ մերժում ենք այս ապօրինի իշխանությանը և նրա նախաձեռնած գործընթացը, որը Սերժ Սարգսյանի քմահաճույքները բավարարելու համար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031