Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ քննարկման ժամանակ որոշում չի կայացվել

Հոկտեմբեր 29,2015 12:40

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր, մինչ խորհրդարանի հերթական նիստի մեկնարկը, տեղի է ունեցել փակ քննարկում՝ նույնականացման քարտերով քվեարկության վերաբերյալ: Այս հարցն արդեն երկու օր է՝ խորհրդարանի լիագումար նիստերի քննարկման առարկա է: Հարցը վերաբերվում է դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցությունը թույլատրելուն:

Հիշեցնենք, որ խորհրդարանը մերժեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրել եւ լրացուցիչ մեխանիզմներ ամրագրել կրկնաքվեարկությունները բացառելու համար: Հանրապետական խմբակցությունը սեփական նախագիծն է բերել, որով առաջարկվում է առայժմ միայն նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցությունը: Անցած երկու օրերի ընթացքում խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս իրենց անհամաձայնությունը հայտնեցին ՀՀԿ-ի նախագծի հետ կապված: Ընդդիմադիրներն առաջարկում են նույնականացման քարտերով քվեարկության պարագայում հրապարակվեն այդպես քվեարկողների ցուցակներ կամ անձնագրում դրոշմակնիքի փոխարեն քվեարկողների մատները թանաքոտեն: Ինչպես երեկ խորհրդարանի լիագումար նիստի քննարկումներում, այնպես էլ այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովում  կայացած փակ քննարկման ժամանակ հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում չի ձեւավորվել:

Քննարկմանը մասնակից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փակ քննարկման ժամանակ էլ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց մոտեցումները: Իշխանական մեծամասնության կողմից դրանք կընդունեն, թե ոչ՝ կերեւա այսօր խորհրդարանի լիագումար նիստում շարունակվող քննարկումներում:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը, ով պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, չի մասնակցել փակ քննարկմանը: Պարոն Ուրիխանյանի խոսնակը Aravot.am-ին փոխանցեց, որ Տիգրան Ուրիխանյանը չի ցանկանում այս հարցով ներքաշվել իշխանական խաղերի մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031