Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանության արձագանքը ՄԻՊ հայտարարությանը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 29,2015 12:24

«ՉԻ»-ն ՄԻՊ գրասենյակից խնդրել էր տեղեկացնել, թե ինչ է պատասխանել իրենց ՀՀ ոստիկանությունը Արամ Մանուկյանի վերաբերյալ հայտարարության առիթով։ Ի պատասխան՝ օմբուդսմենի գրասենյակից փոխանցել են հետեւյալը. «Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ոստիկանության գործողությունների խնդրահարույց թերացումների կապակցությամբ մենք հրատապ հարցում էինք ուղարկել Ոստիկանություն։ Ի պատասխան մեր գրության եւ պատգամավոր Արամ Մանուկյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկելու փորձին՝ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ պատգամավորին ոստիկանական մեքենա նստեցնելու փաստը լարված իրավիճակով պայմանավորված, վրիպել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուշադրությունից։

Պատասխանելով մեր այն հարցադրմանը, որ Ոստիկանության առանձին ծառայողներ իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, մասնավորապես՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը որոշակի դեպքերում կոպիտ արտահայտություններ է արել Ազգային ժողովի պատգամավորների հետ խոսելիս, Ոստիկանությունից հակադարձել են, որ փոխոստիկանապետը պատգամավորների հետ խոսել է լսելիից բարձր ձայնով՝ հավաքի վայրում տիրող աղմուկի պատճառով։

Ինչ վերաբերում է Վալերի Օսիպյանի պահանջների իմպերատիվ բնույթին, ապա ըստ Ոստիկանության դրանք վիրավորական արտահայտություններ չեն պարունակել։ Տեղեկացնենք նաեւ, որ տվյալ գործով Օմբուդսմենը նախապատրաստում է վերջնական որոշում»։

Վերջնական որոշումը, մեր տեղեկություններով, շատ ավելի կոշտ է լինելու։ Համենայնդեպս օմբուդսմենն է այդպես տրամադրված, չնայած չի բացառվում, որ վերջին պահին նախագահականից հրահանգ իջեցվի՝ դադարեցնել այդ օրվա շուրջ ծավալվող հրապարակային եւ ոչ հրապարակային գրագրությունները։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031