Լրահոս
Օրվա լրահոսը

Doing Business. Երբ ոգեւորությունն անցնում է. «168 ժամ»

Հոկտեմբեր 29,2015 12:19

2013 թվականին իսկական թռիչք ենք գրանցում Doing Business-ում և 55-րդ հորիզոնականից բարձրանում 32-րդը։ Սակայն ներդրումների հոսքն այդ տարի 109 միլիոն դոլարով պակաս է լինում, քան 2007-ին։

Իհարկե, սա լուրջ վերլուծություն չի կարելի համարել։ Իհարկե՝ Doing Business-ը որոշակի դեր ունի ներդրումների հարցում։ Իհարկե՝ այն որոշ չափով հաշվի են առնում։

Սակայն այս ամենը ցույց է տալիս, որ Doing Business-ի դերը չի կարելի գերագնահատել։ Ոչ պետք է չափից ավելի ոգևորվել՝ երբ մի քանի հորիզոնականով վեր ենք բարձրանում, և պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել երբ նահանջում ենք։ Որովհետև լուրջ ներդրողների համար ավելի կարևոր գործոններ կան, քան այդ զեկույցում նշված չափանիշները։

Ու երբ հպարտությամբ ասում ենք՝ Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհում 5-րդն է, պետք է ավելի ազնիվ լինենք և ասենք, որ խոսքը վերաբերում է ոչ թե բիզնես սկսելուն, այլ գրանցելուն։

Երբ ասում ենք, որ Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր, ու շեշտում, որ սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է, պետք է համադրենք նաև 13-րդ օրն ու 113-րդ օրը, երբ գործարարը բախվում է լրջագույն թաքնված խոչընդոտների։

Վերջում, այնուամենայնիվ, անդրադառնանք Doing Business 2016-ի մի քանի շեշտադրումների՝ Հայաստանի մասով։

Հայաստանն աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես է վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը։

Բարեփոխումներից մեկը վերաբերում է պայմանագրերի կիրարկմանը։ Նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում։

Սակայն ամենաուշագրավ բարեփոխումը, որքան էլ զարմանալի լինի, առնչվում է Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությանը։ Ինչպես նշվում է զեկույցում, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը։ Արդյունքում՝ ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ։ Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդ-ում։

Թե իրականում զգացե՞լ են արդյոք ՌԴ-ի հետ աշխատող մեր գործարարներն այս դրական տեղաշարժը, դժվար է ասել։ Սակայն այն, որ ԵՏՄ-ին մեր անդամակցությունը որոշակիորեն նպաստել է Doing Business–ում Հայաստանի դիրքի բարելավմանը, փաստ է։ Կարելի է ասել՝ սա ԵՏՄ-ի առաջին փաստարկված օգուտն է։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031