Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Ռավենայի Քաղաքային խորհուրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
ՀՀ ԱԳՆ