Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնտեսական աճն իրականում որեւէ մեկի վրա դրական ազդեցություն չունեցավ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 29,2015 11:50

Կառավարությունը տնտեսական աճը զուգակցում էր նոր աշխատատեղերի ստեղծմանը։ 4 տոկոս աճի արդյունքում որեւէ աշխատատեղի ավելացման մասին չխոսվեց, քանի որ այդ տնտեսական աճն իրականում որեւէ մեկի վրա դրական ազդեցություն չունեցավ: Կարո՞ղ եք հաշվել, թե քանի աշխատատեղ բացվեց կառավարության գործունեության արդյունքում, եւ քանիսը փակվեց սնանկացումների, ծավալների կրճատման, ներկրումների անկման, ներմուծումների ու արտահանումների պակասի արդյունքում։

Կառավարությունը շեշտում է կայուն աշխատանքի եւ արժանապատիվ վարձատրության մասին՝ ազգի բարեկեցության համար, որին, սակայն, ծիծաղելի է անգամ անդրադառնալը։

Մի բան էլ էր խոստանում կառավարությունը, ինչը եւ արեց, գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների եւ լիցենզիաների ցանկի էական կրճատում։ Շուտով կառավարությունը կընդունի արտոնագրային հարկի մասին օրենքը, որը կոշկակարներին, հաշմանդամների սայլակ սարքողներին, կրկնուսույցներին, ստեղծագործողներին, պարողներին, ժամագործներին եւ այլոց բերում է հարկային դաշտ։ Նրանք մինչ այս վճարում էին արտոնագրային վճար, հիմա՝ հարկ։ Իրականում սա ավելի օգուտ է այդ հարկատուների համար, քանի որ քիչ է ե՛ւ հարկը, ե՛ւ թղթաբանությունը։ Բայց հարցն այն է, որ սա արժանապատիվ աշխատանքի ու վարձատրության մասին չի խոսում։ Առանց այն էլ այս մարդիկ ընդհանուր հաշվով 4 մլն. դրամ են ամսական մուծում ՀՀ բյուջե, ինչը չնչին գումար է, եւ ընդ որում՝ 4 մլն.-ն առաջ 10 մլն. էր, մեկ տարում փոքրացել է վճարման չափը։ Ուրեմն արժեր ընդհանրապես չհարկել։ Պետությունը եթե ամսական 4 մլն. դրամի կարիք ունի, ուրեմն ողբալ կարելի է այդ պետության ապագայի վրա։

Կառավարությունը խոստացավ մասնավորի հետ կառուցել գործընկերային հարաբերություններ՝ նրանց համար երաշխավորելով գործունեության հավասար պայմաններ։ Իրականությունն այն է, որ սա ի սկզբանե ձախողված թեզ էր։ Հարկային տեռորի ու բյուրոկրատիայի արդյունքում բիզնեսը ցանկանում է որքան հնարավոր է հեռու մնալ պետությունից, շփում չունենալ կառավարության հետ, այլապես խնդիրներ կունենա։ Այսօր պետություն-մասնավոր հարաբերությունները քիչ թե շատ բարիդրացիական են հովանավորչությամբ աշխատողների մոտ միայն։

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031