Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն է արժենում «Եվրատեսիլ»-ը Հայաստանի համար. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 29,2015 11:47

Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մասնակցում է եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Այստեղ Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է Անդրեն՝ 2006 թվականին, իր «Without Your Love» երգով։ Իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ–2016»-ի հայաստանյան մասնակիցն Իվետա Մուկուչյանն է։ Արդեն տասներորդ անգամն է՝ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ»-ին, սակայն այս մրցույթի ֆինանսավորման հետ կապված որոշ հարցեր դեռեւս մութ են հանրության համար:

«Ժողովուրդ»-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին դիմեց հետեւյալ հարցմամբ՝ ի՞նչ աղբյուրներից է գումարներ հատկացվում «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունն իրականացնելու համար։ Արդյո՞ք պետական բյուջեից գումարներ հատկացվում են մրցույթին, եթե այո, որքա՞ն գումար է դա կազմել նախորդ տարիներին եւ որքա՞ն կկազմի այս տարի։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ է, ինչը եւ հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Մեզ հայտնեցին, որ հենց եվրոպական հեռարձակողների միությունն է մրցույթի մասնակից պետությունների համար սահմանում անդամակցության գումարը, որն, ի դեպ, նույնը չէ բոլոր երկրների դեպքում եւ կարող է էականորեն տարբերվել։ Այդ իսկ պատճառով ԵՀՄ-ի պահանջով այդ թվերը հրապարակման ենթակա չեն։ «Ինչ վերաբերում է պետական բյուջեից գումարներ հատկացվելուն, ապա պետք է նշել, որ 2013-2015 թթ.-ի ընթացքում «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մասնակցությունը ամբողջությամբ ֆինանսավորվել է հովանավորների եւ բարեգործական հատկացումների միջոցով։ Վերջին տարիներին հաջողվել է մասնակցությունն ապահովել ֆինանսավորման այս տարբերակով, սակայն եթե հաջորդ տարիներին դա հնարավոր չլինի, ապա Հանրային հեռուստաընկերությունը կքննարկի, թե իր հաղորդումներին հատկացվող տարեկան բյուջեից որքան կհատկացնի այս նախագծի իրականացման համար»,- ասված է պատասխանում։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031