Երեւան, 29 հոկտեմբերի, 2015թ.: Տեղեկացնում ենք, որ շարունակում են գործել սիրիահայությանն օժանդակելու նպատակով 2012թ. օգոստոսին բացված Հիմնադրամի դրամային եւ արտարժութային հաշիվները, որոնք նպատակ ունեն հավաքագրված գումարները համակարգված ուղղել մեր հայրենակիցների կարիքներին:
Արդշինինվեստբանկ
ՀՀ. ք Երևան, Գ.Լուսավորչի 13, 0015
հ/հ No 2470100030900000 (AMD)
հ/հ No 2470100030900001 (USD)
SWIFT: ASHBAM22
Հայաստանե համահայկական հիմնադրամ
Առ այսօր բանկային հաշվին փոխանցված գումարների գերակշռող մասը ձեւավորվել է մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի եւ 2013-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից, այդ թվում` Հրայր Հովնանյան, Արա Աբրահամյան, Փեթակ ՍՊԸ, Հայռուսգազարդ ՓԲԸ, Գալուստանյան Րաֆֆի բարեգործական կենտրոն:
Այդ գումարներով իրականացվել են ամենատարբեր ծրագրեր առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտներում, այդ թվում Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթների ֆինանսավորում, Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձի փոխհատուցում, Հայաստանի երկու տասնյակից ավել բուհերում ուսանող սիրիահայ երիտասարդների ուսման վարձի, սրտի վիրահատությունների, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում, նյութական օժանդակություն Երեւանի Կիլիկյան դպրոցին, որտեղ սովորում են սիրիահայ երեխաներ, ինչպես եւ տարատեսակ կարիքների հոգում
«Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին» փոխանցված գումարներով:
Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր`
Կարդացեք նաև
հովանավոր`
գործընկեր`
«Հայաստան» համահայկական հիմնադրամ