Սահմանադրական փոփոխությունների քարոզչության ՀՀԿ-ի շտաբի կաոուցվածքը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ այս կառույցը ստեղծվել է մեկ նպատակով, որպեսզի իշխանական լծակներով ՀՀ քաղաքացիներին ստիպեն նոր Սահմանադրության նախագծին «այո» ասել։
Այսպես, ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի կառուցվածքը, որը անցած շաբաթ հրապարակվեց, այսպիսինն է՝ շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, շտաբի պետի տեղակալներն են՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը։
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնական գործառույթները շտաբում չեն հրապարակվել, սակայն այս դեպքում այդ հանգամանքն առանձնապես հետաքրքիր էլ չէ։ Կարեւորն այն է, թե այդ պաշտոնյաներն իրականում ինչու են նշանակվել։ Բանն այն է, որ վերահսկիչ պալատը եւ նախագահի վերահսկողական ծառայությունը կառույցներ են, որոնք Հայաստանի տնտեսվարողների վերաբերյալ հսկայական տեղեկություններ են տիրապետում եւ անհրաժեշտության դեպքում կարող են իրենց պաշտոնական լծակները կիրառելով՝ ընկերություններին ստիպել, որ նրանք երաշխավորեն՝ իրենց աշխատակիցները կողմ կքվեարկեն։ Ի դեպ, այս գործում դժվարը ոչ թե վերահսկողությունն է, այլ տնտեսվարողներից համապատասխան խոստումը կորզելը։ Հովսեփյանը եւ Յոլյանը հենց այդ խնդիրը պետք է լուծեն, նրանք պետք է կարողանան իրենց ձեռքի տակ եղած կոմպրոմատներով գործարարներին ստիպեն, որ նրանք պարտավորվեն սահմանադրական փոփոխություններին այո ասել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում