Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ «շուրջ»-ի շուրջ

Հոկտեմբեր 29,2015 16:30

Հայտնի է, որ «շուրջ», «գրեթե», «համարյա», «մոտ» բառերը, երբ օգտագործվում են թվերի հետ, նպատակ ունեն դրանք կլորացնելու: Օրինակ՝ եթե արտում արածում է 78 ոչխար, կարելի է ասել՝ «արտում արածում է շուրջ 80 ոչխար»: Սակայն եթե ոչխարների թիվը էական է այնքանով, որ գուցե հարկայինը ստուգի, ապա պետք է գրել՝ «արտում արածում է 78 ոչխար»: Միակ դեպքը, երբ կարելի է գրել «արտում արածում է շուրջ 78 ոչխար», այն է, եթե արտում արածում է 77 ոչխար եւ եւս առնվազն
կես ոչխար:

Հայազգի ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր, «Մայրիկ» անզուգական ֆիլմի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), ըստ հայկական Վիքիպեդիայի, նկարահանել է «շուրջ 20 վավերագրական» եւ «շուրջ 40» լիամետրաժ ֆիլմեր: Ֆրանսիական Վիքիպեդիան կոնկրետացնում է, որ Վերնոյը նկարահանել է 37 լիամետրաժ ֆիլմ, ընդ որում՝ դրանց մի մասի սցենարի հեղինակը նույնպես ինքն է եղել: Իսկ թե ի՞նչ են մտածել այս պաստառի հեղինակները՝ գրելով, թե նա նկարահանել է «շուրջ 41 ֆիլմ», հետաքրքիր կլիներ իմանալ թե՛ պատմագրության, թե՛ հանրահաշվական տեսանկյունից:

Լուսանկարը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի տիկին Մելանյա: Գուցե խոսենք նաև “շրաջանակներ”-ի շուրջ: Մամաուլում, նաև ձեր կայքում, հաճախ կարելի է հանդիպել “ծրագրի շրջանակներում, վերլուծության շրջանակներում, գործընկերության շրջանակներում, փաստաթղթի շրջանակներում” և այլ “շրջանակներում” արտահատության: Սա ռուսերենի “վ ռամկախ” արտահայտության թարգմանությունն է և սխալ է հայերեն խոսքի մեջ:

  2. Տիգրան says:

    Հայերն առանց շուրջի չեն կարող: Վախենում են հստակությունից: Դեռ լավ է, որ հաշվելիս էլ չեն ասում շուրջ 1, շուրջ 2, շուրջ 3 եւ այլն: Գուցե վաղն ասեն: Ի թիվս բազմաթիվ խնդիրների` հայերը թվերի հետ էլ խնդիրներ ունեն: Օրինակ՝ եթե չեն ասում, որ արտում արածում է ՇՈՒՐՋ 80 ոչխար, ապա ասում են, որ արտում արածում է ԹՎՈՎ 78 ոչխար: Կարծես թե եթե ԹՎՈՎ բառը չասվի` 78-ի տակ էլի ուրիշ բան էլ կարելի կլինի հասկանալ: Բա եթե թվով չէ, ապա ինչո՞վ է: Բայց դե ո՞ւմ ասես: Ուսուցիչ չկա, որ սովորեցնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031