Լրահոս
Օրվա լրահոսը

Մագթաղյանի «Սիրո ճամփան»

Հոկտեմբեր 29,2015 12:30

«Ավան Արյան» հրատարակչությունը հրատարակել է Ղարիբ Մագթաղյանի «Սիրո ճամփա» բանաստեղծությունների ժողովածուն: Գիրքը խմբագրել է Վասակ Դարբինյանը:
Հեղինակը՝ լուսահոգի Ղարիբ Մագթաղյանը, ոգեշնչված էր Կողբ գյուղի մոտակայքում գտնվող Կոզման բնակավայրով, նա համոզված էր, որ Կոզմանն աշխարհի լավագույն անկյունն է: Հայրենի եզերքի հանդեպ սերն ուղղակի «ծորում» է նրա բանաստեղծություններից, որոնք, ցավոք, կյանքի օրոք չեն հրատարակվել: Ղարիբ Մագթաղյանի բանաստեղծությունները մոսկվաբնակ դստեր նախաձեռնությամբ Մոսկվայում են հրատարակվել փոքրիկ ժողովածուով, ապա տեղ գտել Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի առիթով լույս տեսած գրական մի ալմանախում:
Ղարիբ Մագթաղյանի բանաստեղծությունները բարության, մարդկայնության, հայրենասիրության, գեղեցիկի ձոներգեր են:

Հեղինակը ներելու ու բարձր կանգնելու կոչ է անում բոլորին, քանզի համոզված է.

Ներիր դու բոլոր մեղավորներին,
Անսխալ մարդիկ աշխարհում չկան,
Կամք գտիր քո մեջ եւ ուժեղ եղիր,
Թող երկինքն անի դատ ու դատաստան:

Հեղինակը ընթերցողին առաջին իսկ տողերից «իրենով է անում», նրան ներքաշում իր ապրված զգացումների, անձնական ցավի, հիշողությունների մեջ: Ասվածի լավագույն արտահայտությունն է Լյուսիին նվիրված նուրբ բանաստեղծությունը.
Այտեր ուներ ցորնագույն,
Սիրտը՝ փխրուն ապակի,
Որ փշրվում էր իսկույն
Լուսին, քո նուրբ ապտակից:

Մագթաղյանի ժողովածուում նաեւ քաղաքական սատիրա կա, օրինակ՝ «Խորհրդարան» բանաստեղծության մեջ.
Խորհուրդ տուր ինձ, խորհրդարան,
Իր չմնաց էշս բեռնեմ,
Գողանամ ու մտնեմ դարա՞ն,
Թե՞ օրենքով սովից մեռնեմ:

Ղարիբ Մագթաղյանի դուստրը հուսով է, որ հայրիկի բանաստեղծությունները լուսավոր զգացողություններ կպարգեւեն ընթերցողներին:

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031