Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դաունի համախտանիշ. հիվանդությո՞ւն, թե՞…

Հոկտեմբեր 29,2015 11:30

Առաջին հերթին պետք է իմանալ, որ Դաունի համախտանիշը հիվանդություն չէ, այլ գենետիկ վիճակ, որի պատճառը ավելորդ քրոմոսոմի առկայությունն է: Այս մասին գրում է Foods and Healthy Life.com-ը:

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը հաստատվել է 2006 թվականի մարտի 21-ին: Այս ամսաթիվը հատուկ իմաստ ունի, քանի որ 21-ն այս համախտանիշը խորհրդանշող թիվն է. Դաունի համախտանիշով ծնված երեխաների օրգանիզմում քրոմոսոմների 21-րդ զույգը կանոնավոր 2-ի փոխարեն ներկայացված է 3 կրկնօրինակով: 3-րդ կրկնօրինակը երեխայի օրգանիզմում ձեւավորվում է դեռեւս մոր արգանդում: Ստացվում է այսպես՝ 3-րդ ամսվա՝ մարտի 21-րդ օրը նշվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրը:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ նկատվում են ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկություններ՝ տափակ դեմք, ցածր հասակ, դեպի վերեւ թեքված աչքեր: Այս մարդիկ ունեն նաեւ խիստ արտահայտված մտավոր խնդիրներ՝ թերզարգացած ուշադրություն, ընկալում, հիշողություն, խոսք: Նրանց հատուկ է տրամադրության կտրուկ տատանումները:

Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան իրենց հասակակիցները, սակայն նրանք ունեն որոշակի ունակություններ, որոնք հնարավոր է զարգացնել համապատասխան նեղ մասնագետների եւ, իհարկե, ծնողների համատեղ աշխատանքի շնորհիվ, ինչի արդյունքում կարող են ստանալ զգալի դրական արդյունքներ:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել Դաունի համախտանիշով երեխա ունենալուց, հղի կինը նախածննդյան ժամանակահատվածում կարող է կանխարգելիչ հետազոտություններ եւ բուժզննումներ անցնել, որոնք ցույց կտան, թե արդյո՞ք պտղի մոտ նկատվում են Դաունի համախտանիշի նշաններ:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031