Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաձավարը պաշտպանում է սիրտը

Հոկտեմբեր 29,2015 11:00

Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
կարգավորում շաքարի քանակն արյան մեջ

Հնդկաձավարը պահանջված եւ համեղ սնունդ լինելուց բացի, նաեւ շատ օգտակար է մեր առողջության համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B, դիետիկ մանրաթելեր, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան, կալիում, կալցիում եւ 8 կենսական ամինաթթուներ: Հնդկաձավարն իջեցնում է արյան բարձր ճնշումը, նվազեցնում է բարձր խոլեստերինի եւ շաքարի մակարդակը արյան մեջ, ուստի այն սրտանոթային համակարգի առողջության «պաշտպան» է հանդիսանում: Հնդկաձավարը հեշտ մարսվող սննդամթերք է: Այն կարգավորում է նյութափոխանակությունը:

Հնդկաձավարի ալյուրն օգտագործվում է հացի եւ թխվածքաբլիթների արտադրության մեջ: Այն հաճախ շիլաներում օգտագործվում է որպես բրնձի փոխարինող: Հետաքրքիր է, որ հնդկաձավարը խոհանոցում համարվում է հացահատիկ՝ իր սննդարար նյութերի պատճառով, սակայն բուսաբանության մեջ այն ընկնում է տերեւազարդ բանջարեղենի դասի մեջ, իսկ երբեմն դասվում է նաեւ մրգերի շարքում:

Հնդկաձավարի ծաղիկները շատ անուշաբույր են, եւ դա հնարավորություն է տալիս նրանց գրավել մեղուներին, որոնք յուրահատուկ մեղր են պատրաստում՝ արտակարգ մուգ գույնով եւ սուր հոտով: Այս մեղրը հարուստ է բուժիչ հատկություններով:

Գրում է Natural Cures and Home Remedies.com-ը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031