«Ազատամարտիկներն իմ պես քո պես քաղաքացիներ են: Ամեն երեւույթի էլ ռաստ գալիս են, եթե մի տեղ ծեծվում են, մի հինգ տեղ էլ ծեծում են, հիմա ասեմ ինչի՞ եք ծեծում»,- Aravot.am-ի հարցին, թե ինչու չի արձագանքում ազատամարտիկների ծեծի դեպքերին, պատասխանեց գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Կծեծվեն էլ, կծեծեն էլ: Թող խելոք մարդ լինեն, օրինակ` հիմա մեկը՝ փորձի ինձ ծեծել, ես իրեն կծեծեմ: Իսկ մեկն էլ, որ չի կարողանում ծեծել, իրեն են ծեծում: Ով ուզում է լինի, մի ասեք ազատամարտիկ, եթե ինչ-որ մեկին նեղացնեն, ամեն ինչ էլ կանեն նրան հետ»,- շարունակեց պարոն Գրիգորյանը՝ ասելով, թե նկատի չունի, որ ծեծն ու ջարդը լավ երեւույթ են:
Մեր դիտարկմանը, թե կան որոշ դեպքեր, երբ ազատամարտիկները ծեծի են ենթարկվել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին քննադատություն հնչեցնելու համար, Մանվել Գրիգորյանը շարունակեց. «Այն ազատամարտիկը, որն իրեն վայել չի պահում, կարող են պատժել էլ, ինչ ասես անեն էլ… եւ այլն եւ այլն:
Ազատամարտիկը ինքը պետք է իրեն արժանապատիվ պահի ու թույլ չտա իրեն ծեծեն, եթե թույլ է տվել, ուրեմն ինչ-որ մի տեղ ճիշտ չէ պահել իրեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ