Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Հոկտեմբեր 28,2015 20:35

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից տարածվել են հայտարարություններ ընտրողների թվի վերաբերյալ:

Մասնավորապես, արվել է մեկնաբանություն, թե իբր ընտրողների թվի անհամաչափ աճը մանիպուլյացիայի արդյունք է: Արվել են անհիմն վերլուծություններ բնակչության թվաքանակի և ընտրողների թվի վերաբերյալ: Հրապարակումներում մատնանշվել է, որ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվը, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, 1991 թ. եղել է 3.512.000, որի 58%-ը (2 051 473) կազմել են ընտրական իրավունք ունեցող անձինք: Հակառակը, 2013 թ. բնակչության թիվը եղել է 3.017.100 մարդ, իսկ ընտրողների թիվը՝ 2.509.434, այսինքն` բնակչության թվի 83%-ը: Մեկ այլ հրապարակմամբ` Լոռու մարզում ընտրողների թիվը առկա բնակչության ընդհանուր թվի համեմատությամբ կազմում է 101 տոկոս, այսինքն՝ ընտրողներն ավելի շատ են, քան բնակչության քանակն է:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է:

ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Նախկինում ընտրողների ցուցակները կազմվում էին բնակելի շենքերի լիազորների, թաղային կոմիտեների նախագահների կողմից ներկայացված տվյալների հիման վրա: Նույնիսկ հրապարակման հեղինակն է փաստել (մեջբերում հրապարակումից), որ ընդհանուր եւ համակարգված ընտրական ցուցակների բացակայության, ինչպես նաեւ հաշվառման մեխանիզմների անորոշության պատճառով 1990-ականներին ընտրացուցակներում առկա էին բազմաթիվ բացեր եւ մեծ թվով բնակիչներ զրկված էին ընտրելու իրավունքից:

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:

ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031