Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորի բաղնիքային տնտեսության» վարկի մարման տոկոսներն ու տույժերը կներվեն

Հոկտեմբեր 28,2015 20:14

Վերջերս «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ-ի գործերը վատացել են, կառավարությունն ուզում է աջակցել՝ վարկի մարման ժամկետն է ուզում հետաձգել

Կառավարությունը «համաներում» կանի «Վանաձորի  բաղնիքային տնտեսությանը». Վաղվա կառավարության նիստի օրակարգում ներառված նախագծով առաջարկվում է  այս բաղնիքային տնտեսությանը համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկի տոկոսներն եւ տույժերը ներել, ինչպես նաեւ այդ վարկի մարման ժամկետները հետաձգել:

Ըստ նախագծի,կառավարությանն  առաջարկվում է թույլատրել ֆինանսների  նախարարին հետաձգել նախարարության եւ «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՓԲԸ միջեւ 2006 թվականին  կնքված  ապրանքային վարկային պայմանագրի հիման վրա ընկերությանը տրամադրված 361332  դոլարին համարժեք դրամի չափով վարկի մնացորդի մարման ժամկետները` ներելով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ հաշվարկված վարկի տոկոսների եւ տույժերի վճարումը:

«Վանաձորի բաղնիքային տնտեսությունը», ինչպես նշված է նախագծում,  պարտքի մարման նպատակով պարտավոր է 2016 թվականից սկսած մինչեւ 2025 թվականը ներառյալ ՀՀ  պետական բյուջե վճարել ամեն  25,292 դոլարին համարժեք դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Վանաձորի բաղնիքային տնտեսության» գործերը վերջերս վատ են, վերջին ժամանակաշրջանում   ընկերության շրջանառության ծավալների կրճատումն անհնարին է դարձրել վարկի սպասարկումը. «Ուստի, նախագծով առաջարկվում է ընկերության շարունակականությանը նպաստելու նպատակով հետաձգել վարկի մայր գումարի մարման ժամանակահատվածը, ինչպես նաեւ ներել քննարկվող նախագծի ընդունման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսներն ու տույժերը»:

Կառավարություն ներկայացված փաստաթղթով վստահեցվում է, որ այս ընկերությունը բաղնիքի շենքը հասարակական կառույցի վերափոխելու համար կատարել է ավելի քան 100 մլն դրամի ներդրում, որի արդյունքում ապահովվել է աշխատատեղեր: 2006 թվականից առ այսօր ընկերությունն ունեցել է մոտ 270 մլն շրջանառություն՝ կատարելով համապատասխան հարկային պարտավորությունները:

Ներկայումս մայր գումարի մասով ընկերության պարտքը կազմում է 252928 դոլար, 2015 թվականի համար պարտավորությունը կազմում է 36100 ԱՄՆ դոլար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031