Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը բռնադատվածների հարցն է բարձրացնում

Հոկտեմբեր 28,2015 18:27

Հոկտեմբերի 30-ին ՌԴ-ում եւ նախկին ԽՍՀՄ մի քանի այլ երկրներում նշում են քաղաքական ռեպրեսիաների ենթարկված զոհերի հիշատակի խորհրդանշական օրը: Մեզ մոտ, չգիտես ինչու, ոչ հունիսի 14-ն է պետական մակարդակով նշվում, ոչ հոկտեմբերի 30-ը եւ չի գործում Բռնադատվածների մասին օրենքը: Այն հնացած է, ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում եւ մեխանիզմներ չի առաջարկում փոխհատուցումների»,- այսօր ԱԺ_կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց բարձրացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012-ին հրավիրել էր քաղբանտարկյալներին եւ խոստացել հանձնաժողով ստեղծել, վերանայել այդ օրենքը, որպեսզի բոլոր խնդիրները լուծում ստանան: Նա ասաց, որ այդ մարդիկ շատ չեն, մի քանի տասնյակ են եւ սոցիալական խնդիրներ ունեն. «Պատրաստվո՞ւմ եք դուք այդ հարցին լուծում տաք»:

Վարչապետի փոխարեն հարցին պատասխանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց, որ նախկինում միանվագ փոխհատուցում էր տրվում բռնադատվածներին: 1 անձի համար, եթե 5 քմ-ից պակաս բնակարանային պայմաններ են եղել, տրամադրվել են արտոնյալ պայմաներով երկարաժամկետ վարկեր. «Վերջին տարիներին, երբ առաջացել էր խնդիր այդ վարկերի վերադարձելիության հետ կապված, երբ ընդամենը 1 տոկոս տոկոսագումարով էր այդ վարկը տրվել, արդեն ծրագրի արդյունավետության խնդիրը դրվեց: Կառավարության կողմից անցյալ տարի համապատասխան որոշումներ ընդունվեցին, որ այն վարկերը, որոնց տոկոսները շատ ավելացել էին, դրանց գումարները ներվեցին: Այլ պայմաններ դեռ չի քննարկվել»:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով՝ դեռ այն ժամանակ պետք է պետական տարածքներից հող տրամադրվեր, հիմա դրանք համայնքային սեփականություն են. «Վարկ տալը լավ բան է, բայց մարդիկ առանց էն էլ չեն կարողանում: Իսկ այն գույքը, որ հաշվարկվել էր, պարզվեց, այդպիսի գումար գոյություն չունի, 1 լումայից քիչ է գալիս առգրավված գույքի գինը: Մարդիկ չգիտեն ինչ անեն՝ դատական քաշքշուկներ, ֆինանսական լրացուցիչ խնդիրներ են: Առաջարկում ենք, որ հանձնաժողով ստեղծվի եւ օրենքը վերանայեք»:

ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ սիրիհայերից հետաքրքրվեց՝ հուսադրող ի՞նչ կա, երբ ռուսական զինուժը միջամտեց այդ կոնֆլիկտին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ցավոք, Սիրիայից ստացված լուրերը մտահոգող են: Բանն այն է, որ ամեն օր հակասական լուրեր ենք մենք ստանում: Տեղաշարժվում է սիրիական բանակը, որոշակի տարածքներ է ազատագրումն, դրան զուգահեռ ահաբեկչական  խմբերը շարունակում են գնդակոծել: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում մենք 4 զոհ ենք ունեցել, մայր որդի, ծեր կին եւ 14 տարեկան երեխա: Մեր շտապօգնությունը,բոլոր հոգեւոր կառույցները, դիվանագիտական կառույցները այնտեղ ակտիվ աշխատում են: Գործում են եկեղեցիները, դպրոցները, փորձ է արվում համայնքային կյանքը կազմակերպել:

Վիճակն այսպիսին է, թե երբ կկարգավորվի՝ դժվարանում եմ ասել:

Հրանուշ Հակոբյանի պատասխանը չհուսադրեց Տաճատ Վարդապետյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031