Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցն Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաք

Հոկտեմբեր 28,2015 18:21

Հոկտեմբերի 23-ին կայացավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա քաղաք:

Դեսպանը ներկա գտնվեց գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների՝ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Այնուհետև դեսպան Ղազարյանը մասնակցեց «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Ռեջիո Էմիլիայի քաղաքապետարանի կողմից:

Գիտաժողովին ելույթներ ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանը, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր սենատոր Ալբերտինա Սոլիանին, “Istoreco” ինստիտուտի փոխնախագահ Տիցիանա Ֆոնտանեզին և այլոք: Բանախոսները ընդգծեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդը, թուրքական ժխտողականությունը, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսն ու գիտաժողովը եզրափակեցին Ռեջիո Էմիլիայում մեկ ամիս տևած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք ներառում էին գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և համերգներ:

Այնուհետև Ռեջիո Էմիլիայի “UNINDUSTRIA” ձեռնարկատերերի ասոցիացիայում կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը ասոցիացիայի նախագահական հանձնաժողովի և տնօրենների խորհրդի անդամների հետ: Դեսպանն իտալացի գործարարներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը և ներդրումային դաշտը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հեռանկարները և Եվրոպական միության հետ առևտրատնտեսական կապերը:

Այնուհետև կայացավ Սարգիս Ղազարյանի հանդիպումը Ռեջիո Էմիլիայի “Legacoop” կոոպերատիվների միության նախագահ Լուկա Բոսիի հետ: Հանդիպումից հետո միության անդամներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները:

Այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց տեղական RAI հանրային հեռուստատեսությանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031