Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի անհիմն որոշումը

Հոկտեմբեր 28,2015 18:01
dataxazutyun

Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում:

Հիշյալ որոշումը՝ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով: Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար:

ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031