Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ուզում է շատ տուգանքներ փոխարինել նախազգուշացմամբ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2015 18:00

Տիգրան Ուրիւխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց այն քաղաքացիների մասին, որոնց անձնական գույքի, դրամական հաշիվների վրա արգելանք է դրվում. «Մարդիկ բազմաթիվ չարչարանքների հանդիպելով՝ փորձում են ԴԱՀԿ-ից պարզաբանումներ ստանալ, հետո տարբեր առևտրային բանկերից, հետո էլ ԿԲ-ի հետ կապված խնդրի են հանդիպում՝ չստանալով որեւէ բացատրություն: Ինչքա՞ն կարելի է ԴԱՀԿ-ից բանկ, բանկից ԴԱՀԿ վազել»:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգի շրջանակներում, քաղաքացիների գործն ավելի հեշտացնելու համար, գրեթե ավտոմատ է կատարվում ամեն ինչ. «Վարչական մարմնից ԴԱՀԿ-ն ավտոմատ կերպով ստանում է «իրազեկումն ապահոված է» նշումով վարչական ակտը, որից հետո ԴԱՀԿՆ-ն ավտոմատ կատարողական վարույթ է սկսում եւ ուղարկում բանկեր՝ համապատասխան գումարի չափով արգելանք դնելու համար: Համակարգը թույլ չի տալիս ամբողջական արգելադրում»:

Նախարարն ասաց, որ այսուհետ կլինի այնպես, որ վճարման ցանկացած համակարգից երբ քաղաքացին մուծում անի, ԴԱՀԿ-ից կստանա կարճման մասին որոշումը, որպեսզի նման քաշքշուկների մեջ չընկնի. «Տարբեր բանկերում տեխնիկական պատճառներով եղել է ամբողջական արգելադրում, ինչը խախտում է»:

Նա ասաց, որ իրենց աշխատանքային խումբն աշխատում է նաեւ նրա վրա, որ շատ տուգանքներ ոչ միայն նվազեցվեն, այլեւ փոխարինվեն նախազգուշացմամբ: Այդ փաթեթը շուտով գալու է ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արգամ says:

    Ուզում է փոխարինի-ն որ լեզվով է ?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031