«Այս կիրակի Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների համատեքստում ես անհանգստացած եմ երկու մասնավոր հեռուստաընկերություններ «Կանալթյուրքի» եւ «Բուգյունի» փակման առնչությամբ»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը:
Նա նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել հարգել ժողովրդավարական չափանիշները եւ խուսափել լարվածության աճից, որպեսզի ապահովվի ընտրությունների ազատ եւ անկախ մթնոլորտը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ