Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում

Հոկտեմբեր 28,2015 18:10

Հայաստանը 189 երկրների շարքում բարելավել է իր դիրքը 10 կետով, իսկ վերագնահատված  արդյունքներով 3 կետով` բարձրանալով 35-րդ տեղը

Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 189 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում`

•             ընկերությունների հիմնում,

•             շինարարական թույլտվությունների ստացում,

•             սեփականության գրանցում,

•             վարկերի ստացում,

•             էլեկտրականության միացում,

•             ներդրողների պաշտպանություն,

•             հարկերի վճարում,

•             արտաքին առևտուր,

•             պայմանագրերի կիրարկում,

•             սնանկության ճանաչում:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 27-ին հրապարակած` «Կարգավորման արդյունավետության և որակի գնահատում» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 10, իսկ վերագնահատված  արդյունքներով (38-րդ տեղ) 3 կետով` բարձրանալով 35-րդ տեղը:

Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 1,54% աճ «Հեռավորությունը սահմանագծից» ցուցանիշով` գրանցելով 74,22 միավոր, ինչը ենթադրում է, որ բիզնեսով զբաղվելու համար կատարյալ կարգավորումներ ունենալու դեպքում երկիրը կարող է ունենալ 100 միավոր, իսկ վատագույն դեպքում` 0: Համեմատության համար նշենք, վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սինգապուրում գրանցվել է 87,34 միավոր:

Untitled-1

Այս տարի ևս, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:

Untitled-2

Untitled-3

«Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումներից Համաշխարհային բանկի կողմից հաշվի են առնվել հետևյալ բարեփոխումները`

 

             Արտաքին առևտուր

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:

             Պայմանագրերի կիրարկում

ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

             Շինարարական թույլտվությունների ստացում

Ցածր ռիսկային շինարարական նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետահատակագծային նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:

 

 

 

Զեկույցի բաղադրիչների վերագնահատված արդյունքներ

Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցում գնահատվող ցուցիչներով Հայաստանը տասը բաղադրիչներից 3-ով գրանցել է առաջընթաց, 5-ով գրանցել է հետընթաց, իսկ 2-ով փոփոխություն չի արձանագրվել: Բաղադրիչներից յուրաքանչյուրով տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.

1.            «Արտաքին առևտուր» – դիրքը բարելավվել է 29 կետով, 58-րդ տեղից բարձրանալով 29-րդ տեղը: Առաջընթացն արձանագրվել է

             արտահանման և ներմուծման վրա ծախսվող ժամանակի կրճատման հաշվին, մասնավորապես` արտահանման ժամանակը 16 օրից կրճատվել է և սահմանվել է 5 ժամ (սահմանային ընթացակարգերի համար հաշվարկվում է 3 ժամ, իսկ փաստաթղթային ընթացակարգերի համար` 2 ժամ), ներմուծմանը` 18 օրից կրճատվել է և սահմանվել է 5 ժամ (սահմանային ընթացակարգերի համար հաշվարկվում է 3 ժամ, իսկ փաստաթղթային ընթացակարգերի համար` 2 ժամ)

             արտահանման և ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կրճատման հաշվին, մասնավորապես` արտահանման փաստաթղթերի թիվը 5-ից կրճատվել է դառնալով 4 (հանվել է մաքսային հայտարարագրի ներկայացման պահանջը), ներմուծման փաստաթղթերի թիվը 8-ից կրճատվել է դառնալով 4 (հանվել է փոխադրման ամփոփագրի, մաքսային հայտարարագրի, ծագման երկրի հավաստագրի, ապրանքատրանսպորտային բեռնագրի ներկայացման պահանջը):

2.              «Շինարարական թույլտվությունների ստացում» – դիրքը բարելավվել է 10 կետով` 72-րդ տեղից բարձրանալով 62-րդ տեղը: Նշված ցուցիչի մասով կրճատվել է գործընթացների քանակը 1-ով, և ծախսը` 175.000 դրամով (25.000 դրամ` անկախ փորձագետի կողմից շինարարական նախագծի հաստատման պահանջը հանելու արդյունքում, կրճատվել է 100.000 դրամ` Երևանի քաղաքապետարանից շինարարական թույլտվություն ստանալու համար սահմանված վճարի կրճատման արդյունքում` 450.000-ից դառնալով 350.000 դրամ, և 50.000 դրամ` Երևանի քաղաքապետարանից շինարարության ավարտական ակտ ստանալու համար սահմանված վճարի կրճատման արդյունքում` 150.000-ից դառնալով 100.000 դրամ:

3.            «Պայմանագրերի կիրարկում» – դիրքը բարելավվել է 8 կետով` 36-րդ տեղից բարձրանալով 28-րդ տեղը: Առաջընթացն արձանագրվել է ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, ինչի շնորհիվ դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:

4.            «Ընկերությունների հիմնում» – դիրքը հետընթաց է արձանագրել 2 կետով` 3-րդ տեղից իջնելով 5-րդ տեղը: Փոփոխությունը տեղի է ունեցել այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

5.            «Սնանկության ճանաչում» – դիրքը հետընթաց է արձանագրել 2 կետով` 69-րդ տեղից իջնելով 71-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

6.            «Էլեկտրականության միացում» – դիրքը հետընթաց է արձանագրել 3 կետով` 96-րդ տեղից իջնելով 99-րդ տեղը: Սակայն սույն ցուցիչի մասով կրճատվել է ընթացակարգերի թիվը 1-ով (5-ից դառնալով 4, հանվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից արտաքին և ներքին միացումների ստուգումների իրականացման պահանջը), ինչի արդյունքում կրճատվել է նաև օրերի թիվը` 187-ից դառնալով 180:

7.            «Փոքր ներդրողների պաշտպանություն» – դիրքը հետընթաց է արձանագրել 3 կետով` 46-րդ տեղից իջնելով 49-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

8.            «Վարկերի ստացում» – դիրքը հետընթաց է արձանագրել 6 կետով` 36-րդ տեղից իջնելով 42-րդ տեղը: Հետընթացն արձանագրվել է ինչպես մեթոդաբանական փոփոխությունների հաշվին, այնպես էլ այլ երկրների հետ համեմատության արդյունքում:

9.            «Հարկերի վճարում» – դիրքի փոփոխություն տեղի չի ունեցել. Հայաստանը շարունակում է զբաղեցնել վերահաշվարկված արդյունքներով 41-րդ տեղը, սակայն հարկային պարտավորությունների իրականացման համար հաշվարկվող ժամանակը կրճատվել է` 321-ից դառնալով 313 ժամ, մասնավորապես կրճատվել է շահութահարկի մասով հաշվարկվող ժամանակը` 121-ից դառնալով 113 ժամ:

10.          «Սեփականության գրանցում» – դիրքի փոփոխություն տեղի չի ունեցել. Հայաստանը շարունակում է զբաղեցնել վերահաշվարկված արդյունքներով 14-րդ տեղը:

ՀՀ  էկոնոմիկայի  նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031